• Latest news

Աչքերի հետ կապված ինչպիսի փոփոխությունները կարող են ահազանգել օրգանիզմում այլ խանգարումների մասին

27 հուլիսի, 2022  23:45

Աչքերի հետ կապված ինչպիսի փոփոխությունները կարող են ահազանգել ոչ միայն տեսողության խնդիրների, այլեւ օրգանիզմում այլ խանգարումների մասին։

Ակնաբույժ Ալեքսեյ Գրինյովը «МедикФорум»-ի հետ զրույցում պատմել է, թե աչքերի հետ կապված ինչ տարածված փոփոխությունները կարող են վկայել առողջական խնդիրների մասին։

  1. Աչքերի առջեւի մասում բծերը հաճախ հայտնվում են արյունատար անոթների վնասման պատճառով՝ նման արյունազեղում կարող է առաջանալ պարզ գործողությունների, օրինակ՝ հազի կամ փռշտոցի հետեւանքով։ Բժիշկը նշում է, որ մեծ մասամբ անհանգստանալ պետք չէ, բայց եթե կարմրությունը ժամանակի ընթացքում պահպանվում է, ապա կարեւոր է մասնագետի ստուգումը, քանի որ դա կարող է լինել արյան բարձր ճնշման նշան եւ ինֆարկտի ու ինսուլտի հակում։
  2. Որոշ մարդիկ ծիածանաթաղանթի շուրջ կարող են կապույտ օղակ նկատել, ավելի հաճախ դա տեղի է ունենում տարիքի հետ: Ըստ ակնաբույժի՝ որպես տարիքային փոփոխություն այն վտանգավոր չէ, սակայն 40 տարեկանից ցածր մարդկանց աչքերում օղակի հայտնվելը տագնապալի նշան է, որի դեպքում պետք է դիմել բժշկի։
  3. Աչքերի դեղնումը (դեղնախտ) առաջանում է, երբ օրգանիզմում հեմոգլոբինը իջնելուց առաջացած բիլիռուբինի մակարդակը բարձրանում է։ Առողջ օրգանիզմում բիլիռուբինն արագ արտազատվում է լյարդի եւ լեղուղիների միջոցով, սակայն որոշակի առողջական խնդիրների դեպքում դա տեղի չի ունենում: Մասնավորապես, հնարավոր են լյարդի, լեղապարկի, ենթաստամոքսային գեղձի պաթոլոգիաներ։
  4. Աչքերի պղտորությունը կարող է վկայել շաքարախտի, ինսուլտի, կատարակտի, տարիքային մակուլյար դեգեներացիայի մասին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել