• Latest news

Ի՞նչ հիվանդությունների կարող են ուղեկցել դեմքի պզուկները

3 օգոստոսի, 2022  10:59

Դեմքի պզուկները կարող են լինել ոչ միայն ոչ ճիշտ խնամքի հետեւանք, այլեւ վկայել մի շարք վտանգավոր հիվանդությունների մասին։ Այս մասին նախազգուշացրել է մաշկաբան Եկատերինա Անչիկովան (Ռուսաստան)։

News.ru-ի հետ  զրույցում մասնագետը թվարկել է առավել լուրջ հիվանդությունները, ներառյալ հիպոթիրեոզը եւ ձվարանների պոլիկիստոզի համախտանիշը, որոնց դեպքում կարող են պզուկներ առաջանալ։

Եթե մարդը մաքրում, խոնավացնում եւ պաշտպանում է դեմքի մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթներից, բայց, միեւնույն է, պզուկներ ունի, խորհուրդ է տրվում բուժզննում անցնել մի քանի հիվանդությունների առկայությունը պարզելու համար։ Մասնագետի խոսքով՝ պզուկները մատնանշում են օրգանիզմում պաթոլոգիկ պրոցեսների առաջացման մասին՝ ոչ ճիշտ սնվելու, ինտոքսիկացիայի կամ լյարդի հետ կապված խնդիրների պատճառով։ Էպիդերմիսի վիճակի վրա միշտ ազդում է նաեւ վիտամինների եւ միկրոտարրերի անբավարարությունը։

Մաշկի ցանով ուղեկցվող հիվանդությունների շարքում Անչիկովան նշել է այնպիսի վտանգավոր հիվանդություններ, ինչպիսին են ձվարանների պոլիկիստոզի համախտանիշը, նորագոյացությունները էնդոկրին համակարգի օրգաններում, հիպոթիրեոզը, ալերգիան, աղեստամոքսային տրակտի խնդիրները։

Ակնեի սրացումը բնորոշ է նաեւ անցումային տարիքում հորմոնների մակարդակի փոփոխության, հղիության կամ դաշտանադադարի դեպքում։

Կանանց դեմքին ցանի առաջացման կարող է հանգեցնել նաեւ արյան մեջ տղամարդկային հորմոնների բարձր մակարդակը, ինչի պատճառով մաշկի ճարպի առաջացումն արագանում է։

«Ընդ որում՝ արյան մեջ անդրոգենների բարձրացումը կարող է լինել շատ հիվանդությունների հետեւանք, որոնցից են աղեստամոքսային տրակտի հիվանդությունները, երիկամների, լյարդի աշխատանքի խախտումները եւ էնդոկրին հիվանդությունները»,- ասել է մասնագետը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է