Երեւանում կանցկացվի կրծքագեղձի վիրաբուժության հիմնախնդիրներին նվիրված Yerevan Breast Meeting 2022 միջազգային կոնգրեսը։
Կոնգրեսի շրջանակներում նախատեսվում է քննարկել կրծքագեղձի ուռուցքային վիրաբուժության արդիական հարցեր, ինչպես նաեւ.
- կրծքագեղձի արմատական վիրահատության ամենահաճախ հանդիպող բարդությունները եւ դրանց կանխարգելման մեթոդները,
- կրծքագեղձի վերականգնումն աուտոլոգիական կամ ալոգեն նյութերով, դրանց առավելություններն ու թերությունները,
- նոր մշակումները կաթնագեղձերի էսթետիկ վիրաբուժության ոլորտում։
Կոնգրեսը կազմակերպվել է Պլաստիկ վերականգնողական եւ էսթետիկ վիրաբույժների հայկական ասոցիացիայի (AAPRAS) կողմից: Այն կանցկացվի «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում 2022 թ. սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր