Թերապեւտ, սննդաբան Ելենա Տիխոմիրովան պատմել է, որ մթերքների ամենավնասակար համադրությունները նրանք են, որոնցում գերակշռում են ճարպերը, ածխաջրերն ու աղը։
Բժիշկը «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում փլավն ու մակարոնը համարել է ամենավնասակար սննդային համադրությամբ ուտեստները։
«Մթերքների ամենավնասակար համադրություններ համարվում են նրանք, որոնցում գերակշռում են ճարպերը, ածխաջրերը եւ աղը։ Դրանց թվում են տապակած կարտոֆիլը, փլավը (այն պարունակում է շատ ածխաջրեր, ճարպ, յուղ եւ աղ), մակարոնեղենը (ածխաջրեր՝ համեմված յուղոտ սոուսներով, աղի հավելումով): Մթերքների նման համադրությունները հանգեցնում են ավելորդ քաշի եւ այտուցվածության»,- նշել է Տիխոմիրովան:
Բժիշկը հավելել է, որ առողջ մարդու աղեստամոքսային տրակտը մարսում է ցանկացած մթերք եւ դրանց համադրությունները, իսկ ուտելուց հետո դիսկոմֆորտի, որովայնի փքվածության եւ ծանրության զգացումը կապված է մարսողության խանգարման հետ, հայտնում է RT-ն։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր