• Latest news

Ի՞նչ հիվանդություններ են ավելի շատ սպառնում բարձրահասակ մարդկանց

14 սեպտեմբերի, 2022  09:42

Սրտաբաններն արդեն երկար ժամանակ է՝ գիտեն, որ բարձրահասակ մարդիկ (1 մետր 82 սանտիմետրից բարձր – խմբ.) ենթակա են սրտի անկանոն ռիթմի բարձր ռիսկին, որը կոչվում է նախասրտերի ֆիբրիլյացիա (շողացող առիթմիա)։

Սրտի այս հիվանդությունն, իր հերթին, բարձրացնում է կաթվածի վտանգը։

2020թ. Penn Medicine-ի գիտնականների իրականացրած հետազոտությունում ենթադրություն է արվել, որ հասակի եւ ֆիբրիլյացիայի միջեւ կապը պարզապես համընկնում չէ. բարձր հասակն իսկապես կարող է ֆիբրիլյացիա առաջացնել։ Պատճառը, հավանաբար, այն է, որ բարձրահասակ մարդիկ ավելի խոշոր են, ավելի ձգված սիրտ ունեն, ինչը բարձրացնում է սրտի ձախ նախասիրտ կոչվող խցի անկանոն աշխատանքը։

Նոր հետազոտությունում Սեդարս-Սինայի բժշկական կենտրոնի գիտնականները  հայտնաբերել են, որ բարձր հասակի հետ կապված ռիսկը կարող է հատկապես մեծ լինել կանանց մոտ։ Նախասրտերի ֆիբրիլյացիայի առաջացման վտանգը միջինը ցանկացած տարիքի կանանց մոտ մեկ երրորդով ավելի փոքր է, քան տղամարդկանց։ Բայց երբ հետազոտողները վերահսկել են հասակը, պարզվել է, որ որոշակի հասակի դեպքում կանանց հիվանդությունների առաջացման հավանականությունը մոտ 40 տոկոսով ավելի բարձր է, քան տղամարդկանց։

Գիտնականների խոսքով՝ JAMA Cardiology ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները վկայում են այն մասին, որ հասակը պետք է օգտագործվի նախասրտերի ֆիբրիլյացիայի ռիսկը կանխատեսելու համար՝ ռիսկի այլ գործոնների կողքին, ինչպիսին են ծխելը եւ ալկոհոլի օգտագործումը։

Լավ նորությունն այն է, որ չնայած բարձր հասակը բարձրացնում է ֆիբրիլյացիայի առաջացման հավանականությունը, ինչն, իր հերթին, բարձրացնում է կաթվածի վտանգը, կարելի է կաթվածի առաջացումը նվազեցնող քայլեր ձեռնարկել։

Տարբերակներից մեկը դեղերի ընդունումն է, ներառյալ հակակոագուլյանտները, որոնք «հեղուկացնում» են արյունը՝ նվազեցնելով անոմալ թրոմբի առաջացման վտանգը, որը կարող է առաջանալ սրտում եւ տեղափոխվել ուղեղ (ինչն էլ կաթվածն է)։

Բացի այդ, նախասրտերի ֆիբրիլյացիայի առաջացման վտանգը բարձրացնում է նաեւ ավելորդ քաշը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ