• Latest news

Գազօջախը վնասակա՞ր է առողջության համար

15 սեպտեմբերի, 2022  11:21

Փորձագետները վերջերս մտահոգություն են հայտնել գազի վառարաններից ներսի արտանետումների վերաբերյալ, գրում է պրոֆեսոր, Բոստոնի համալսարանի հանրային առողջության դպրոցի շրջակա միջավայրի առողջության ամբիոնի վարիչ  Ջոնաթան Լեւին։

Օդի հիմնական աղտոտիչներից մեկը, որը սովորաբար կապված է գազի վառարանների օգտագործման հետ, ազոտի երկօքսիդն է կամ NO2, որը վառելիքի այրման կողմնակի արտադրանք է: Տնային պայմաններում ազոտի երկօքսիդի ազդեցությունը կապված է ավելի ծանր ասթմայի եւ երեխաների մոտ ինհալատորների ավելի հաճախակի օգտագործման հետ: Այս գազը կարող է ազդել նաեւ մեծահասակների   վրա եւ նպաստել թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության զարգացմանն ու սրմանը: 

Բայց կան շատ տներ, որտեղ գազօջախներն ավելի շատ են նպաստում ներսի ազոտի երկօքսիդի մակարդակին, քան դրսի աղտոտմանը, հատկապես ճաշ պատրաստելու ժամանակ։ 

Գազօջախից ներսի օդի աղտոտվածության աստիճանի վրա ազդում է տան կառուցվածքը, ինչը նշանակում է, որ ներքին միջավայրում NO2-ի ազդեցությունը որոշ մարդկանց մոտ ավելի բարձր է, քան մյուսների համար:

2022 թվականի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ԱՄՆ-ում չաշխատող գազօջախներն արտանետում են մեթան՝ անգույն, անհոտ գազ, որը բնական գազի հիմնական բաղադրիչն է, այնպիսի մակարդակով, որը մթնոլորտում այնքան ջերմություն է պահում, որքան մոտ 400 000 ավտոմեքենա:

Այս արտահոսքերից մի քանիսը կարող են աննկատ մնալ: Թեեւ գազաբաշխիչ ընկերությունները բնական գազին բուրավետիչներ են ավելացնում, որպեսզի մարդիկ կարողանան արտահոսքի հոտը զգացել նախքան պայթյունի վտանգը, հոտը կարող է այնքան ուժեղ չլինել, որ բնակիչները փոքր արտահոսքեր նկատեն: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել