• Latest news

Գիտնականները գնահատել են բռնցքամարտիկների ուղեղի վերականգնման հավանականությունը մենամարտերը դադարեցնելուց հետո

15 սեպտեմբերի, 2022  17:20

Բռնցքամարտիկների եւ խառը մենամարտերի (MMA) մարտիկների մոտ կարող է մտածողության եւ հիշողության հմտությունների, ինչպես նաեւ ուղեղի կառուցվածքի որոշակի վերականգնում լինել մարտերը դադարեցնելուց հետո, ասվում է Neurology ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ:

Հետազոտության համար գիտնականներն ընտրել են միջինում 32 տարեկան 45 տղամարդու, ովքեր չեն երկու տարի չեն մասնակցել մարտերին, այդ թվում՝ 22 բռնցքամարտիկի, 22 MMA մարտիկի եւ մարտարվեստի մեկ վարպետի: Նրանք նաեւը ընտրել են 30 տարեկան միջին տարիքի 45 ակտիվ տղամարդ մարտիկի, այդ թվում՝ 17 բռնցքամարտիկի, 27 խառը մենամարտերի մարտիկի և մարտարվեստի մեկ վարպետի: Խմբերը համապատասխանեցվել են ըստ տարիքի, կրթության, ռասայի եւ մենամարտերի քանակի հետազոտության սկզբում:

Բոլոր մարտիկները պրոֆեսիոնալ մարտեր են անցկացրել հետազոտության մեկնարկից մեկ տարվա ընթացքում: Սակայն թոշակի անցած մարտիկներն դրանից հետո երկու տարի չէին կռվում, մինչդեռ ակտիվ մարտիկները շարունակում էին մասնակցել պրոֆեսիոնալ մարտերին։

Երեք տարվա ընթացքում բոլոր մարտիկներն ուղեղի սկանավորում էին անցնում եւ թեստեր էին լրացնում՝ պարզելու համար, թե որքան լավ էր աշխատում իրենց ուղեղը հետազոտության սկզբում եւ վերջում: Հետազոտողները նաեւ ուսումնասիրել են մասնակիցների մարտերի պատմությունը:

Մասնակիցները նաեւ թեստեր էին լրացրել՝ բանավոր հիշողությունը, կատարողական գործառույթը, շարժվելու արագությունը եւ տեղեկատվության մշակման արագությունը չափելու համար:

Բանավոր հիշողության, մոտորային արագության եւ տեղեկատվության մշակման արագության ոլորտում ցուցանիշները ժամանակի ընթացքում բարելավվել էին մարտերը դադարեցրած մարտիկների շրջանում, իսկ ակտիվ մարտիկների ցուցանիշները մնացել էին կայուն կամ փոքր-ինչ նվազել էին:

Հետազոտողները նաեւ չափել են ուղեղի հաստությունը ուղեղի այն հատվածներում, որոնք վերահսկում են հույզերը, հիշողությունը եւ կատարողական գործառույթը, այսինքն՝ մարդու պլանավորելու, կենտրոնանալու եւ բազմաթիվ առաջադրանքներ կատարելու ունակությունը: Ուղեղի 68 չափված շրջաններից 54-ը հետագծի հետեւողական փոփոխություններ են ցույց տվել, որոնց հաստության չափումները կայունացել են թոշակի անցած մարտիկների մոտ եւ ժամանակի ընթացքում նկատելիորեն նվազել են գործող մարտիկների մոտ:


 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել