• Latest news

Գիտնականները ողնաշարի վնասված մանրաթելերը վերականգնելու միջոց են հայտնաբերել

23 սեպտեմբերի, 2022  22:24

Գիտնականները ողնաշարի վնասված մանրաթելերը վերականգնելու միջոց են գտել, որոնք չեն վերականգնվում զգալի վնասվածքներից հետո, ինչը կարող է կարեւոր քայլ լինել կաթվածի որոշ ձեւերի վերացման ուղղությամբ:

Լոնդոնի Կայսերական քոլեջի թիմը (Անգլիա) կարողացել է խթանել աքսոնային մանրաթելերի վերականգնումը մկների ողնաշարի մեջ երեք ամիս անց այն բանից հետո, երբ նրանք ողնաշարի վնասվածք էին ստացան, ինչի հետեւանքով չէին կարողանում քայլել: Այդ մանրաթելերը ռեգեներատիվ հատկություններ չունեն եւ կվերականգնվեն։

Թեեւ մկների քայլելու ունակությունը վերականգնել չի հաջողվել, սա առաջին դեպքն է, երբ բժիշկները կարողացել են վերականգնել ողնաշարի այդ մանրաթելերը՝ ճանապարհ հարթելով ողնուղեղի տրավմայից առաջացած վնասվածքի վերականգնման հետագա հետազոտությունների համար:

Ըստ գնահատականների՝ մոտ 300.000 ամերիկացի տառապում է ողնուղեղի տրավմայից առաջացած վնասվածքներից, ամեն տարի՝ մոտ 18,000 դեպք: Չնայած ֆիզիոթերապիան եւ այլ բուժումները կարող են օգնել մարդուն աստիճանաբար վերականգնել որոշ գործառույթներ, վնասված ողնաշարը վերականգնելու եւ կաթվածը բուժելու հուսալի միջոց չկա:

PLOS ամսագրում հրապարակված հետազոտության մեջ գիտնականները ստուգել են՝ արդյո՞ք TTK21 մոլեկուլը կարող է օգտագործվել ողնուղեղի վնասվածքով տառապող մկների աքսոնային ռեգեներացիայի ակտիվացման համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել