• Latest news

Գիտնականները հայտարարել են ամեն օր գարեջուր խմելու անսպասելի օգտակարության մասին 

27 սեպտեմբերի, 2022  10:38

Օրական երկու լիտր (1 լիտրից մի փոքր ավելի- խմբ.) գարեջուր խմելը կարող է նվազեցնել դեմենցիայի զարգացման ռիսկը, կարծում են գիտնականները, գրում է Daily Mail-ը։

Ավստրալացի հետազոտողները, ուսումնասիրելով 60 տարեկանից բարձր 25.000 մարդկանց խմելու սովորույթները եւ տկարամտության մակարդակը, պարզել են, որ օրական երկու լիտր գարեջուր խմելը մեկ երրորդով նվազեցնում է հիշողությունը վնասող հիվանդության զարգացման ռիսկը՝ չխմողների համեմատ։

Ընդ որում, չխմողներն ամենաշատն են վտանգի ենթարկվել եւ մեկ հինգերորդ չափով ավելի հաճախ են դեմենցիա ունեցել, քան խմելու ամենամեծ սիրահարները, ովքեր օգտագործում են շաբաթական առնվազն 18 պինտա:

Հետազոտողների կարծիքով՝ իրենց արդյունքները ցույց են տալիս, որ ալկոհոլից հրաժարվելը, ըստ երեւույթին, դեմենցիայի զարգացման ավելի մեծ վտանգ է պարունակում, քան հաճույքը խմելիս:

Սակայն փորձագետները նշել են, որ թեեւ ալկոհոլի օգտագործումը կարող է որոշակի պաշտպանություն ապահովել դեմենցիայի դեմ, չափից ավելի շատ խմելը թունավոր է ուղեղի համար:

Քանի որ աշխարհում առաջիկա 30 տարում տկարամտության դեպքերի թիվը եռապատկվելու է, բժիշկ Լուիզ Մյուտոնի գլխավորած մի խումբ փորձագետներ հայտարարել են, որ շատ կարեւոր է նվազեցնել ռիսկային սովորությունները, որոնք կարող են նպաստել այդ աճին:

Ավելի վաղ փորձագետները հաշվարկել էին, որ աշխարհում տկարամտության 10 դեպքից չորսը կարող են կանխվել կամ հետաձգվել, եթե վերացվեն ռիսկի որոշ գործոններ, այդ թվում՝ ալկոհոլի չափից ավելի շատ օգտագործումը:



Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել