• Latest news

Ոսկրածուծի բջիջների ներարկումը ողնաշարի հոդերի մեջ կարող է թեթեւացնել մեջքի ուժեղ ցավը

27 սեպտեմբերի, 2022  14:39

Ճարպի փոքրիկ պղպջակներ պարունակող հեղուկը կարող է թեթեւացնել մեջքի ցավը, գրում է Daily Mail-ը։
Ներարկումն արվում է ողնաշարի հոդերի մեջ: Այն ExoFlo կոչվող հեղուկ է պարունակում, որը բաղկացած է միլիարդավոր մանր բջիջներից, որոնք հայտնի են որպես էկզոսոմներ, որոնցից յուրաքանչյուրը մարդու մազի չափ է: Այդ բուժիչ բջիջները, որոնք պարունակվում են ոսկրածուծում, պարփակված են ճարպային շերտում։

Համարվում է, որ էկզոսոմները, որոնք հայտնաբերվել են միայն 1980-ականներին, կարեւոր դեր են խաղում բջիջների վերականգնման գործում՝ նվազեցնելով բորբոքումը:

Դրանք նաեւ աճի գործոններ են պարունակում, որոնք անհրաժեշտ են ամբողջ մարմնի վնասված բջիջները վերականգնելու եւ վերակենդանացնելու համար, եւ գենետիկ նյութ, որը կարող է բարելավել տարբեր բջիջների աշխատանքը:

Այն բանից հետո, երբ ամերիկյան Direct Biologics ընկերության գիտնականները կատարելագործեցին դրանք զանգվածային արտադրության միջոցը՝ օգտագործելով երիտասարդ առողջ դոնորի ոսկրածուծը, բացի մեջքի ցավից, այդ բջիջները փորձարկվում են մի շարք հիվանդությունների դեպքում օգտագործման համար՝ թենիսի արմունկից (ջիլի հիվանդություն) սկսած մինեւ Քրոնի հիվանդություն։

International Journal of Science and Research Archive-ում հրապարակված հետազոտության մեջ որոշ հիվանդների մոտ, որոնց ճարպային վեզիկուլներ են ներարկել, ներարկումից հետո մեկ ամսվա ընթացքում մեջքի ցավը 80 տոկոսով նվազել է։

Սկավառակի դեգեներատիվ հիվանդությունը, որի դեպքում ողնաշարի ոսկորները ամորտիզացնող սկավառակները ժամանակի ընթացքում քայքայվում են, մեջքի եւ պարանոցի ցավերի ամենատարածված պատճառներից մեկն է: Ենթադրվում է, որ 40 տարեկան եւ ավելի մեծ տարիքի մարդկանց մոտ 40 տոկոսի մոտ առնվազն մեկ դեգեներատիվ սկավառակ կա: 80 տարեկանում այդ թիմը 80 տոկոսի է հասնում։
Հիմնական ախտանիշը ցածր մակարդակի քրոնիկական ցավն է՝ երբեմն ավելի ուժեղ ցավերով։

Բուժումը ցավազրկողներ, ֆիզիկական թերապիա եւ սկավառակի փոխարինման վիրահատություն է  ներառում: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։