• Latest news

Հասուն տարիքում ծանրություն բարձրացնելը կյանքը կարող է երկարացնել երկու անգամ. հետազոտություն

28 սեպտեմբերի, 2022  12:30

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ավելի հասուն տարիքում ծանրություն բարձրացնելը կարող է երկու անգամ կրճատել  վաղ մահվան վտանգը, գրել է Daily Mail-ը։

Բայց նրանք, ովքեր միաժամանակ զբաղվել են թե՛ աերոբային վարժություններով, թե՛ ծանրություն են բարձրացրել, ավելի երկար են ապրել. այսպիսի եզրակացության են եկել գիտնականները։

Մեծահասակներին խորհուրդ է տրվում ամեն շաբաթ մոտ 150 րոպե հատկացնել չափավոր աերոբային ակտիվությանը կամ 75 րոպե՝ եռանդուն աերոբային ակտիվությանը, կամ դրանց համադրմանը։

Բայց եթե աերոբային վարժությունները, ինչպիսին է հեծանիվ վարելը, կապված են մահվան ավելի ցածր ռիսկի հետ, ապա պարզ չէ, թե արդյոք դա կապված է ծանրություն բարձրացնելու հետ։

Այովայի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները հարցման են ենթարկել 55-74 տարեկան 99 7143 մարդու՝ իրենց ֆիզիկական ակտիվության մասին եւ հետեւել են նրանց տասը տարի։ Ծանրություն բարձրացնելն առանց աերոբային վարժությունների հանգեցրել է 22 տոկոսով մահվան ռիսկի կրճատման, իսկ մահվան ռիսկն  աերոբային վարժություններ կատարելու դեպքում ցածր էր 34 տոկոսով՝ նրանց համեմատ, ովքեր չէին զբաղվել ոչ մեկով, ոչ մյուսով։

Բայց այդ ռիսկը 47 տոկոսով ցածր էր շաբաթը երկու անգամ աերոբային վարժություններ կատարելուց եւ ծանրություն բարձրացնելուց հետո։ Ծանրաքարերի չափը չի գրանցվել։

Օգուտը վարժությունների երկու ձեւից ավելի մեծ է եղել կանանց մոտ։

Հարցվողների մոտ մեկ քառորդը (23 տոկոս) տեղեկացրել է, որ զբաղվում է ծանր ատլետիկայով, 16 տոկոսը հայտարարել է, որ ծանրություն բարձրացնում է մշտապես, շաբաթը մեկից վեց անգամ։

Մոտ մեկ երրորդը (32 տոկոս) բավական ակտիվ զբաղվել է աերոբային վարժություններով՝ կամ մնալով նորմի մեջ (24 տոկոս), կամ գերազանցելով ֆիզիկական ակտիվության նորմը (8 տոկոս)։

Փորձագետները նախազգուշացրել են, որ հետազոտությունը հենվել է անձնական հիշողությունների եւ այն տվյալների վրա, որոնք հավաքվել են ժամանակի նույն պահին, եւ հաշվի չի առել այնպիսի գործոններ, ինչպիսին է մարզումների ինտենսիվությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է