• Latest news

Գերմանացի գիտնականները նշել են բոտոքսի օգտակարության մասին հոգեկան հիվանդությունները բուժելիս

28 սեպտեմբերի, 2022  13:28

Հաննովերի բժշկական դպրոցի հետազոտողների կարծիքով՝ բոտոքսի ներարկումները, կնճիռները հարթելուց բացի, կարող են նաեւ այլ օգուտ ունենալ. դրանք կանխում են դեպրեսիան։

Գերմանացի գիտնականների կարծիքով՝ այն կարող է օգնել նաեւ սահմանային անձնային խանգարում ունեցող անձանց, որոնք հաճախ տառապում են դեպրեսիայով։

Բոտոքսն ազդում է դեմքի մկանների թուլացման, կնճիռների հարթման միջոցով։

Գիտնականների թիմը հայտարարել է, որ բոտոքսը կարող է որոշակի դեր խաղալ հոգեկան հիվանդությունները բուժելիս։

Նրանք ուսումնասիրել են 45 կանանց տվյալները, որոնք հավաքվել են 2016-2019թթ., կլինիկական հետազոտության շրջանակում։

Նրանք բոլորը տառապել են սահմանային անձնային խանգարմամբ՝ հոգեկան հիվանդություն, որն առաջ է բերում հուզական անկայունություն, մտածողության խանգարում եւ իմպուլսիվ վարք։

Մոտ կեսը ստացել է բոտոքսի մեկ ներարկում գլաբելյար հատվածում՝ հոնքերի արանքում, որտեղ խոժոռ կնճիռներ են առաջանում։

Դատարկահաբի խումբը ստացել է ասեղնաբուժության 20 րոպեանոց սեանս՝ մեկը հետազոտության սկզբում եւ մյուսը՝ երկու շաբաթ հետո։

Մասնակիցներն անցել են ՄՌՏ-սքանավորում եւ լրացրել թեստեր, որոնք գնահատում էին սահմանային անձնային խանգարման ախտանշանները բուժումից առաջ եւ հետո։

Հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել են Scientific Reports ամսագրում, ցույց են տվել, որ չորս շաբաթ հետո երկու խմբերի կամավորականները տեղեկացրել են, որ խանգարման իրենց ախտանշանները թուլացել են։

Բայց բուժումից հետո միայն բոտոքս ստացողներն են տեղեկացրել, որ իրենց իմպուլսիվությունը պակասել է։

Հետազոտողների խոսքով՝ այս արդյունքը համընկել է ուղեղի սքանավորման տվյալների հետ, որը ցույց է տվել, որ ուղեղի՝ հսկմանն ու պլանավորմանը մասնակցող հատվածում ակտիվությունն ավելի բարձր է եղել։

Սքանավորման արդյունքները նաեւ ցույց են տվել, որ նրանք, ովքեր բոտոքս են ստացել, ավելի քիչ ակտիվություն են ունեցել նշակորիզում՝ ուղեղի այն հատվածում, որը պատասխանատու է վախի համար։

Թիմը հայտարարել է, որ իրենց հետազոտությունն այն բանի առաջին ապացույցն է, որ բոտոքսը կարող է փոխել սահմանային անձնային խանգարման կենտրոնական նեյրոկենսաբանական եւ վարքային ասպեկտները։

Նրանք ենթադրել են, որ  դա կապված է այն բանի հետ, որ տոքսինն ընդհատում է փոխգործակցությունը ճակատի մկանների եւ ուղեղի միջեւ, ինչն, իր հերթին, փոխում է մարդկանց հուզական արձագանքը։

Բացասական տրամադրությունը մկաններին ստիպում է կծկել հոնքերը՝ խոժոռ կնճիռներ առաջացնելով։

Բայց բոտոքսը կաթվածահար է անում այդ մկանները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել