• Latest news

Ի՞նչ կապ կա սրտանոթային հիվանդությունների եւ առողջ սննդի սահմանափակ հասանելիության միջեւ

29 սեպտեմբերի, 2022  13:49

2017-2018 թթ. ԱՄՆ-ում սրտանոթային հիվանդությամբ տառապող 10 մարդուց գրեթե 4-ը սովի՝ ադեկվատ սննդի սահմանափակ կամ անորոշ հասանելիության է բախվել, ինչն ավելի քան երկու անգամ ավել է երկու տասնամյակ առաջ գրանցված ցուցանիշի համեմատ, ասվում է հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են  JAMA Cardiology ամսագրում։

Սրտանոթային հիվանդությունները շարունակում են մահվան հիմնական պատճառը մնալ ԱՄՆ-ում, իսկ սննդակարգն ամենամեծ ներդրումն ունի սրտի հիվանդություններից մահվան մեջ, նշում են Միչիգանի համալսարանի գիտնականները։

Նրանք պարզել են, որ բոլոր սրտանոթային հիվանդությունները, բացառությամբ սրտի իշեմիկ հիվանդության, ավելի տարածված են սննդի դեֆիցիտ ունեցող մարդկանց մոտ:

Հետազոտության համար Միչիգանի բժշկության թիմը վերլուծել է Առողջապահության եւ սննդընդունման ազգային հետազոտության տվյալները, որոնք ներկայացնում են 312 միլիոն չափահաս ամերիկացիների 1999-ից 2018 թթ: Նրանք պարզել են, որ 2017-2018 թթ սրտանոթային հիվանդություններով մարդկանց 38.1 տոկոսը քաղց է զգացել՝ 1999-2000 թթ 16.3 տոկոսի դիմաց:

Հիմնվելով արդյունքների վրա՝ հետազոտողները նկարագրել են երկկողմանի կապը՝ նշելով, որ սննդի հետ կապված անապահով մարդկանց շրջանում սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկը կարող է բարձր լինել եւ հակառակը:

«Սննդային անվտանգության բացակայությունը սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդկանց շրջանում տարածված խնդիր է, եւ մենք տեսնում ենք, որ այդ խնդիրը վերջին տարիներին էլ ավելի տարածված է դարձել»,- նշել են հետազոտողները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել