• Latest news

Ինչպե՞ս երկու հայերի ընկերությունը փոխեց Բոստոնի համալսարանի պատմությունը

30 սեպտեմբերի, 2022  11:42

Երկու հաջողակ տղամարդ՝ մեկը հայտնի սրտաբան եւ Բոստոնի համալսարանի նախկին նախագահ, մյուսը՝ Բոստոն Փոփսի հայտնի կլարնետահար, փոխեցին Բոստոնի համալսարանի պատմության ընթացքը, գրում է BU Today-ը:

Լավագույն ընկերներ Արամ Չոբանյանի եւ Էդվարդ Ավետիսյանի անուններն այժմ ընդմիշտ կկապվեն Բոստոնի համալսարանի բժշկական դպրոցի նոր անվան հետ։

Ավեդիսյանի 100 միլիոն դոլարի նվիրատվության շնորհիվ, որը կուղղվի կրթաթոշակների վճարմանը, որոշ ֆակուլտետների ամբիոնների եւ նորագույն հետազոտությունների եւ դասավանդման աջակցությանը, Բոստոնի համալսարանի բժշկական դպրոցը կվերանվանվի Արամ Չոբանյանի եւ  Էդվարդ Ավեդիսյանի անունով։

crop-new-feat-22-1579-MEDCEREMONY-012.jpg (115 KB)

Ավեդիսյանը թոշակի է անցել մոտ չորս տասնամյակ Բոստոնի էստրադային նվագախմբի եւ Բոստոնի բալետի նվագախմբի հետ կլառնետ նվագելուց հետո: Բայց հենց նրա անձնական ներդրումների շլացնող հաջողությունը նրան հնարավորություն տվեց օգնելու ուրիշներին: Նա երբեք չմոռացավ ծնողների քրտնաջան աշխատանքն ու անձնազոհությունը, նրանց շեշտադրումը կրթության վրա եւ շռայլ բարերար դարձավ՝ թե՛ ԱՄՆ-ի եւ թե՛ Հայաստանի համար:

Չնայած դրան՝ քոլեջներին, հիվանդանոցներին ու դպրոցներին կատարած իր բոլոր նվիրատվություններում Ավեդիսյանը երբեք չի ցանկացել, որ ինչ-որ բան իր անունով կոչվի, նույնն էլ՝ Բոստոնի համալսարանի դեպքում: Բայց երբ նա առաջարկեց, որ իր նվիրատվությունը պետք է փոխարենը նվիրվի իր մանկության ընկեր, Բոստոնի համալսարանի պատվավոր նախագահ, Բժշկական դպրոցի պատվավոր դեկան եւ Բժշկական համալսարանի պրոֆեսոր եւ ճանաչված սրտաբան Չոբանյանին, պլանը խոչընդոտների հանդիպեց: Չոբանյանը, ցուցաբերելով նույն համեստությունը, ինչ Ավեդիսյանը, վճռականորեն հրաժարվեց այս պատվից։

Համառ կերպով համոզելուց հետո նրանք ի վերջո համաձայնեցին՝ պայմանով, որ դպորցը կկոչվի երկուսի անունով։

Արամ Չոբանյանի եւ Էդվարդ Ավեդիսյանի անվան բժշկական դպրոց հիմնադրամը 50 միլիոն դոլար կտրամադրի՝ բժշկական ուսանողների կրթաթոշակներին աջակցելու համար, 25 միլիոն դոլար՝ շնորհալի դասախոսներին աջակցելու համար, 25 միլիոն դոլար՝ Avedisian Fund for Excellence ֆոնդին՝ դպրոցը հետազոտությունների եւ դասավանդման ոլորտում առաջատար դիրքում պահելու համար:

res-22-1474-VIPSIGN-216-1498x1000.jpg (108 KB)

Ամերիկյան բժշկական քոլեջների ասոցիացիայի կողմից 2021-ի շրջանավարտների համար ուսումնասիրությունը ցույց է տվել, որ պետական կրթական հաստատություններում ընդգրկված ուսանողների միջին պարտքը 194.280 դոլար է կազմում: Դա նպաստում է ԱՄՆ-ում առաջնային օղակի բժիշկների աճող պակասին, քանի որ մասնագետների շատ ավելի բարձր աշխատավարձերը թույլ են տալիս նրանց ավելի արագ վճարել ուսանողական վարկերը։ Որոշ սկսնակ մանկաբույժներ եւ առաջնային օղակի բժիշկներ պարզապես չեն կարող իրենց թույլ տալ դա:

Ավեդիսյանի նվիրատվությունը, ըստ Բժշկական դպրոցի դեկան Կարեն Անթմանի, մոտավորապես կկրկնապատկի համալսարանի կողմից առաջարկվող կրթաթոշակային օգնությունը: Միջոցները կստացվեն առնվազն հինգ տարի:

res-22-1474-VIPSIGN-283-1498x1000.jpg (78 KB)

Հիմնադրամի պրոֆեսորական կրթաթոշակներից մեկը կկոչվի Բոստոնի համալսարանի բժշկական դպրոցի պրոֆեսոր, ուրոլոգիայի ամբիոնի վարիչ եւ Բոստոնի բժշկական կենտրոնի, Բոստոնի համալսարանի առաջնային ուսումնական հիվանդանոցի եւ Բոստոնի անվտանգության հիվանդանոցի ուրոլոգիայի ամբիոնի նախկին վարիչ Ռիչարդ Բաբայանի անունով։

Ավեդիսյանների բարեկամ Բաբայանը Բժշկական դպրոցի Հայկական բժշկական գործընկերության ծրագրի նախկին տնօրենն է, այդ պաշտոնն այժմ զբաղեցնում է ընտանեկան բժշկության դոցենտ Արամ Կալիգյանը:
Մեկ այլ ամբիոն կաջակցի Նոր ինֆեկցիոն հիվանդությունների ազգային լաբորատորիայի տնօրենին, ով բժշկական դպրոցի պրոֆեսոր կդառնա։

Ավեդիսյանի եւ Չոբանյանի կապերը Բոստոնի համալսարանի հետ ավելի քան կես դարի պատմություն ունեն։

Չոբանյանը միացել է ԲՈՒ Բժշկական դպրոցին 1962 թվականին եւ իր ներդրումն է ունեցել որպես պրոֆեսոր, դեկան եւ բժշկական համալսարանի պրոֆեսոր՝ առաջատար դեր ստանձնելով Բոստոնի քաղաքային հիվանդանոցի եւ Բոստոնի համալսարանի բժշկական կենտրոնի հիվանդանոցի միաձուլման եւ Բոստոնի բժշկական կենտրոնի ստեղծման գործում 1996 թվականին։ Այնուհետեւ նա Բոստոնի համալսարանի ժամանակավոր նախագահ դարձավ այն բանից հետո, երբ 2003-ին Ջոն Սիլբերը վերջնականապես լքեց պաշտոնը։ 2005-ին հոգաբարձուները նրա պաշտոնից հանեցին «ժամանակավոր» բառը:

Ավեդիսյանն ավելի վաղ էլ նվիրատվություններ է արել Բոստոնի համալսարանին։ Բժշկական դպրոցի նվիրատվությունը հնարավորություն տվեց նաեւ երկու կրթաթոշակ հիմնել համալսարանի գեղարվեստի քոլեջում՝ Ավեդիսյանի եւ Չոբանյանի կանանց անուններով։ Համալսարանի հետ նրա մյուս կապերի թվում են զարմուհին եւ եղբորորդին՝ Լորի Օնանյանը, ով ինը տարի աշխատել է համալսարանի զարգացման բաժնում եւ Քրեյգ Ավեդիսյանը՝ կոմերցիոն փաստաբան: Երկուսն էլ ակտիվ մասնակցություն են ունեցել նվիրատվության կազմակերպմանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։