• Latest news

Ուտելիքի հոտերն օգնում են  վերականգնել հիշողությունը. հետազոտություն

11 հոկտեմբերի, 2022  22:58

Ոտելիքի բույրերը հիշողություններ են արթնացնում եւ կարող են օգտագործվել Ալցհեյմերի հիվանդության բուժման համար, պարզել են Լանքաստերի համալսարանի գիտնականները։ Նրանց հոդվածը հրապարակվել է Human Computer Interaction ամսագրում։

Գիտնականներն իրենց հետազոտությունում ներառել են 12 տարեց մարդկանց, որոնցից հավաքել են հիշողություններ, որոնց կեսը կապված է եղել ուտելիքի հետ։ Ինչ-որ մեկը հիշել է տապակած թյունիկը ոսկե հարսանիքի տոնակատարության օրը, մյուսն էլ՝ ծննդաբերությունից հետո հիվանդանոցում կերած ելակը։

Ուտելիքի մասին հիշողությունները վերստեղծելու համար հետազոտողները մասնակիցների պատմածներով 3D տպիչով տպել են անհատական արոմատիզատորներ։ Դրանք փոքրիկ դոնդողատիպ ուտելի գնդիկներ են, որոնք իսկական ուտելիք են հիշեցնում։ Բայց դրանք ավելի հեշտ է կուլ տալը, համն ավելի ինտենսիվ է, ինչպես նաեւ երկար պատրաստում եւ բազմաթիվ բաղադրիչներ չեն պահանջում։

Պարզվել է, որ մասնակիցները կարող էին հիշել հիշարժան իրադարձության անհամեմատ ավելի շատ մանրամասներ այն բանից հետո, երբ կերել էին արոմատիզատորի գնդիկը։

Հիշելով Կամբոջայում կանաչ թայվանյան քարիով ընթրիքը՝ մասնակիցներից մեկը պատմել է, որ իրենք գնացել են խոհանոց, որը շատ պարզ էր, որտեղ տարբեր տեսակի կանաչ բանջարեղեններ կային, որոնք նա առաջին անգամ էր տեսնում։ Նրանք պատարաստում էին՝ հատակին նստած։

Այն բանից հետո, երբ մասնակիցը կերել է արոմատիզատորով գնդիկը, սկսել է ավելի մանրամասն հիշել այն մասին, թե ինչ են քննարկել ուտելիքը պատրաստելու ժամանակ, ինչպես նաեւ հիշել է, որ հետո ընկերների հետ սեղանները դուրս են տարել եւ ճաշել են բաց օդում։

Մասնակիցներից մեկի՝ Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող մայրն ասել է. «Օ, սա նման է հնաոճ ուտելիքի։ Սա ինձ անցյալ է վերադարձնում»։

Գիտնականների աշխատանքը ցույց է տվել, որ համերի եւ հոտերի միջեւ կապն անհավանական հզոր է, բայց ներկայում անբավարար է ուսումնասիրված եւ քիչ է օգտագործվում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել