• Latest news

Ինչպես է անհեթեթության նկատմամբ ընկալունակությունն ազդում եթերայուղերի արդյունավետության նկատմամբ հավատի վրա. հետազոտություն

29 նոյեմբերի, 2022  12:34

Մարդիկ, ովքեր հավատում են եթերայուղերի բժշկական արդյունավետությանը, ենթակա են կեղծ մտավոր պնդումների եւ կրոնական են: Նման եզրակացության են եկել ամերիկացի գիտնականները։ Հետազոտողները կարծում են, որ բժիշկները պետք է այդ մարդկանց ավելի շատ պատմեն պաշտոնական բժշկության մեթոդների մասին:

Եթերայուղերի շուկան չափվում է միլիարդավոր դոլարներով: Յուղերը օգտագործվում են արոմաթերապիայի, մերսման համար կամ  որպես օծանելիք։ Եթերայուղերի ապացուցված բժշկական ազդեցությունների ապացույցների բազան սովորաբար թույլ է: Օրինակ՝ վերջերս ամերիկյան FDA-ն խարդախություն է անվանել այն հայտարարությունը, որ դրանք ակտիվ են կորոնավիրուսների դեմ։

Նոր հետազոտությանը, որի արդյունքները հրապարակվել են PLoS One-ում, մասնակցել է 1202 ուսանող: Գիտնականները կենտրոնացել են նրա վրա, թե որքանով են մասնակիցները «ընկալունակ հիմարությունների նկատմամբ» (bullshit receptivity)։ 

«Անհեթեթության նկատմամբ ընկալունակությունն արտացոլում է անիմաստ պնդումներին որպես իմաստալից վերաբերվելու մարդկանց պատրաստակամությունը»,-պարզաբանել է Միչիգանի համալսարանից հետազոտության համահեղինակ Ուիլյամ Չոփիքը:

Եթերային յուղերն օգտագործել է հետազոտության մասնակիցների 66 տոկոսը։

«Անհեթեթության նկատմամբ զգայունությունը կապված է եթերայուղերի օգտագործման հավանականության 70 տոկոս աճի հետ:

Մարդիկ, ովքեր ավելի վատ էին ճանաչում անհեթեթությունը, ավելի հաճախ հավատում էին, որ եթերայուղերը կարող են օգնել բարձրացնել հոգեւորությունը, օգնել առողջական խնդիրներին: Սա վերաբերում էր նույնիսկ այն եթերայուղերին, որոնք չեն առաջարկվում նման նպատակների համար»,-ասում են հետազոտության հեղինակները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել