• Latest news

Հայաստանում հայտնաբերվել է ՁԻԱՀ-ով վարակման մոտ 5 000 դեպք. տարածվածությունը մեծ չէ՝ 0,1 տոկոս

30 նոյեմբերի, 2022  13:35

2021թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ մեր երկրում գրանցվել է ՁԻԱՀ-ով վարակման 4 759 դեպք, իսկ այս տարվա հոկտեմբերի վերջի դրությամբ՝ եւս 430 դեպք։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Վարակիչ հիվանդությունների ազգային կենտրոնի փոխտնօրեն Նարինա Սարգսյանցը։

Նա նշել է, որ հայտնաբերված դեպքերի 70 տոկոսը վերաբերում է տղամարդկանց, մնացածը՝ կանանց։

Միջինը հինգ տարում 25-39 տարեկան քաղաքացիներին բաժին է ընկել վարակման դեպքերի 49 տոկոսը, 40-49 տարեկաններին՝ 24, դեռահասներին եւ երեխաներին՝ 1,5 տոկոսը։

«2022թ. հոկտեմբերի վերջի դրությամբ վարակվածների 83 տոկոսն ունեցել է հետերոսեքսուալ կապեր։ 9,3 տոկոսը այլ բնույթի սեռական կապեր է ունեցել։ Դիտարկման եւ վիրուսի հայտնաբերման սկզբնական շրջանում մեծ բաժին են կազմել այն պացիենտները, որոնք թմրանյութեր են օգտագործել ներարկման միջոցով։ Այժմ այդ թիվն իջել է՝ հասնելով 5,8 տոկոսի։

ՁԻԱՀ-ով երեխայի վարակում մորից Հայաստանում այս տարի չի գրանցվել։ Հաճախ կարգավիճակը որոշվում է ծննդաբերությունից հետո։ Անցած տարի նման 17 դեպք է եղել։ Մինչեւ ծննդաբերությունը հայտնաբերման դեպքում վիրուստը պտղին չի փոխանցվում։ 2017թ. հայտնաբերվել է  ՁԻԱՀ-ով վարակման 358 դեպք, 2018թ.՝ 429, 2019թ.՝ 448, 2020թ. նվազել է՝ 425»,- ընդգծել է Սարգսյանցը։

Նրա գնահատմամբ՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարում ամենագլխավորը դեպքերը բացահայտելն է։

2014թ. UNAIDS-ը 95-95-95 նպատակ էր դրել. մինչեւ 2030թ. ՄԻԱՎ ունեցողների 95 տոկոսը պետք է իմանա այդ մասին,  վարակվածների 95 տոկոսը պետք է ստանա հակավիրուսային թերապիա, իսկ բուժում ստացող պացիենտների 95 տոկոսի համար պետք է դիտարկվի վիրուսի սուպրեսիան։ Այդ դեպքում վարակման նոր դեպքերը կկրճատվեն 75 տոկոսով։

«ՁԻԱՀ-ի ախտորոշումը եւ բուժումը Հայաստանում անվճար են։ Ժամանակակից դեղամիջոցները թույլ են տալիս արդյունավետորեն պայքարել վաղ հայտնաբերման դեպքում։ Հայաստանը համեմատաբար լավ վիճակում է, տարածվածությունը մեծ չէ՝ ընդամենը 0,1 տոկոս։ Բայց տարածաշրջանը ռիսկի գոտում է, քանի որ, ի տարբերություն այլ տարածաշրջանների, որտեղ նկատվում է վարակման դեպքերի նվազում, այստեղ նկատվում է 43 տոկոսի աճ»,- նշել է Սարգսյանցը։

Հաշվի առնելով Ռուսաստանից եւ Ուկրաինայից միգրացիայի աճը, որոնք հայտնի են ՁԻԱՀ-ի տարածվածությամբ, ռիսկերը Հայաստանի համար, նրա խոսքով, բարձրանում են։

Վարակվելուց զերծ մնալու համար նա խորհուրդ է տվել խուսափել պաահական սեռական կապերից եւ օգտագործել պահպանակներ, չօգտագործել թմրանյութեր, օգտագործել միայն մեկանգամյա ներարկիչներ եւ ասեղներ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։