• Latest news

Զանգվածային մոտոարշավների օրերին կտրուկ աճում է օրգանների դոնորների թիվը

1 դեկտեմբերի, 2022  20:03

Լայնածավալ մոտոարշավների օրերին օրգանների դոնորների թիվն աճում է 21 տոկոսով, պարզել են Հարվարդի բժշկական դպրոցի հետազոտողները։

Ինչպես ասվում է JAMA Internal Medicine-ում հրապարակված հոդվածում, հետազոտողներն ուսումնասիրել են յոթ խոշոր մոտոարշավ ԱՄՆ-ում 2005-ից մինչեւ 2021 թվականն ընկած ժամանակահատվածում, որոնցից յուրաքանչյուրին մասնակցել է 200 հազարից մինչեւ կես միլիոն մարդ:

Այդ իրադարձությունների ժամանակ օրական 21 տոկոսով ավելի շատ օրգան դոնորներ են եղել, իսկ 26 տոկոսով ՝ռեցեպիենտներ։ 

Արդյունքները ընդգծում են բնակչության եւ այդ միջոցառումների մասնակիցների անվտանգության բարձրացման ակնհայտ անհրաժեշտությունը, ինչպես նաեւ բժիշկների պատրաստակամությունը փոխպատվաստման թվի կտրուկ ավելացման համար:

Հետազոտողները չգիտեն, թե արդյոք վթարներից մահացածները բոլորը մոտոցիկլավարներ են եղել: Այնուամենայնիվ, հայտնի է, որ մոտոցիկլավարները դժբախտ պատահարներում ունեն վնասվածքների կամ մահվան ավելի բարձր մակարդակ: Այս դեպքում մահվան հիմնական պատճառը գլխուղեղի տրավմատիկ վնասվածքն է ։ Եթե այն մեկուսացված է միայն գլխով, դա մարդուն պոտենցիալ օրգան դոնոր է դարձնում, ինչն էլ կարող է բացատրել գիտնականների արդյունքները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է