• Latest news

Բարեգործական տոնավաճառ՝ հանուն կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարող կանանց

13 դեկտեմբերի, 2022  19:13

LOFT կենտրոնը, «Եվրոպա Դոննա Արմենիա» պացիենտական կազմակերպության հետ համատեղ, իր ծննդյան օրը՝ դեկտեմբերի 17–ը,  կնշի բարեգործական տոնավաճառով, որի ողջ հասույթը կուղղվի կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշմամբ բուժում անցնող սոցիալապես անապահով կանանց քիմիաթերպիայի եւ հետագա բուժման համար անհրաժեշտ դեղորայքի ծախսերը հոգալուն։

2021 թվականին Հայաստանի հանրապետությունում կրծքագեղձի քաղցկեղի 1,327 նոր դեպք է գրանցվել, որից 45%-ը 3-րդ ու 4-րդ փուլում։

Հայաստանում թերեւս հիմնական եւ առաջնային խնդիր է կրծքագեղձի քաղցկեղի մասին իրազեկվածությունը եւ վաղ հայտնաբերումը, ինչպես նաեւ դեղորայքի հասանելիությունը, քանի որ քիմիաթերապիայի դեղորայքը բավական թանկարժեք է։

Միացե՛ք մեզ դեկտեմբերի 17-ին՝ ձեր նախընտրելի ժամին։

Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ 

▪ Ժամը 11:00 | Միջոցառման մեկնարկային շրջայց, ճեպազրույց լրագրողների հետ

▪ Ժամը 12։00-20:00-ն | Բարեգործական տոնավաճառ, որտեղ կարող եք գնել սպասվող տոների ամենագեղեցիկ նվերները

▪ Ժամը 13:00 | Հանդիպում բժշկի հետ. Վահագն Համբարձումյան, (օնկովիրաբույժ)

▪ Ժամը 14:30 | Հանդիպում բժշկի հետ. Լիդիա Այվազյան (սննդաբան, բժիշկ-դիետոլոգ)

▪ Ժամը 16:00 | Հանդիպում բժշկի հետ. Վահե Տեր-Մինասյան (օնկոգինեկոլոգ)

▪ Ժամը 17:00 | Ծննդյան տորթի եւ շամպայնի հյուրասիրություն

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել