• Latest news

Աուդիոգրքերը կարող են օգնել նիհարել․ մարզչի խորհուրդներ

15 դեկտեմբերի, 2022  19:10

Զբոսանքները կարող են ավելի հաճելի դառնալ, եթե դրանք համատեղվեն աուդիոգրքեր եւ փոդքասթներ լսելու հետ, կարծում է անհատական մարզիչ Ռեյչել Մաքֆերսոնը։ Իսկ քայլելը, ըստ նրա, նիհարելու համար բոլորին մատչելի միջոց է։ Eat This, Not That-ի հետ զրույցում Ռեյչելը պատմել է, թե ինչպես պետք է սկսել կանոնավոր քայլել եւ չհրաժարվել օգտակար սովորությունից:

Մաքֆերսոնը վկայակոչել է 2020 թվականին Organizational Behavior and Human Decision Processes ամսագրում հրապարակված հետազոտությունը: Ըստ դրա արդյունքների՝ սպորտով զբաղվելու եւ աուդիոգրքեր լսելու համատեղումը 10-14 տոկոսով մեծացնում է հավանականությունը, որ մարդը կանոնավոր կզբաղվի դրանով։ Ուստի, մարզիչը խորհուրդ է տվել ընտրել հետաքրքիր գրքեր եւ փոդքասթներ՝ զբոսանքները ավելի գրավիչ դարձնելու համար:

Զբոսանքները բազմազան դարձնելու համար Ռեյչելն առաջարկել է փոխել դրանց տեմպը եւ տեւողությունը։ Օրինակ՝ մի օր կարելի է արագ քայլերով կարճատեւ զբոսանքի գնալ, իսկ հաջորդ օրը՝ մեծացնել երթուղու երկարությունը եւ նվազեցնել արագությունը։ Միեւնույն ժամանակ, կարեւոր է ձգտել քայլերի քանակի ավելացման, քանի որ օրգանիզմը հարմարվում է ծանրաբեռնվածությանը, եւ այն դադարում է արդյունավետ լինել։

Մակֆերսոնը խորհուրդ է տվել շաբաթական մի քանի անգամ բլրակներով երթուղիներ ընտրել՝ մկանների ակտիվությունը մեծացնելու, սրտանոթային համակարգի աշխատանքը բարելավելու եւ ավելի շատ կալորիաներ այրելու համար:

Եզրափակելով՝ նա ուշադրությունը հրավիրել է զբոսանքների հերթականության եւ հետեւողականության կարեւորության վրա։ Նրա խոսքով, նույնիսկ վատ եղանակը չպետք է խոչընդոտ լինի։ Նա խորհուրդ է տվել եղանակին համապատասխան հագուստ ընտրել կամ փողոցային զբոսանքները փոխարինել տանը շրջելով։ Այդ ժամանակ կարելի է սոցիալական ցանցեր նայել կամ խոսել հեռախոսով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել