• Latest news

Քաղցկեղի չորս ախտանիշներ, որոնք չի կարելի անտեսել

8 մարտի, 2023  20:47

Քաղցկեղը վտանգավոր հիվանդություն է, որն առաջացնում է չարորակ բջիջների անվերահսկելի բաժանում։ Քաղցկեղը կարող է ախտահարել մարմնի գրեթե ցանկացած մաս, եւ ախտանիշներն արտահայտվում են տարբեր ձեւերով։

Ախտանիշների վաղ հայտնաբերումը շատ կարեւոր է, քանի որ ուռուցքը, որպես կանոն, հաջողությամբ բուժվում է վաղ փուլերում:

Ըստ Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիայի համալսարանի (UCSF) տվյալների՝ կան քաղցկեղի չորս ախտանիշներ, որոնք կարող են կապված լինել առողջական մեկ այլ խնդրի հետ: Բայց եթե դրանք դառնում են քրոնիկ, այսինքն՝ տեւում են երկու շաբաթից ավելի կամ մշտական են դառնում, պետք է լուրջ վերաբերվել։

Խոսքը քրոնիկ հազի, քրոնիկ գլխացավի, մշտական ցավի ու մշտական հոգնածության մասին է։

Հազ

Հազը, որը տեւում է ավելի քան երկու շաբաթ, հատկապես չոր հազը, կարող է թոքերի քաղցկեղի նշան լինել, նշում են բժիշկները:

Գլխացավ

Գլխացավը, որը տեւում է ավելի քան երկու շաբաթ եւ չի արձագանքում սովորական դեղամիջոցներին, կարող է պայմանավորված լինել գլխուղեղի ուռուցքով:

Ցավ

Մարմնի ցանկացած մասում մշտական ցավը, որը չունի հստակ պատճառ եւ չի արձագանքում ստանդարտ բուժմանը, կարող է վկայել կամ առաջնային ուռուցքի կամ մետաստազների մասին:

Հոգնածություն

Մշտական հոգնածությունը, որը չի անհետանում նույնիսկ լիարժեք քնելուց եւ հանգստանալուց հետո, կարող է լեյկեմիայի, լիմֆոմայի եւ ընդհանրապես ցանկացած տեսակի քաղցկեղի նշան լինել: Քաղցկեղի դեպքում հոգնածությունն առաջանում է ուռուցք առաջացնող նյութերի գործողության պատճառով։

Այս բոլոր ախտանշանները՝ ե՛ւ միասին, ե՛ւ առանձին-առանձին, պարտադիր չէ, որ վկայեն քաղցկեղի մասին, բայց ամեն դեպքում արժե ստուգել։

Քաղցկեղի մյուս հնարավոր նշանները, որոնց պետք է ուշադրություն դարձնել՝

  • Ցանկացած արյունահոսություն
  • Փորի փքվածություն
  • Կրծքագեղձի փոփոխություններ
  • Կուլ տալու դժվարություն
  • Մշտական կապտուկներ
  • Հաճախակի վարակներ
  • Փոփոխություններ բերանի խոռոչում
  • Հետդաշտանադադարային արյունահոսություն
  • Որովայնի ցավ կամ սրտխառնոց
  • Քաշի անբացատրելի կորուստ
  • Խալերի փոփոխություններ
  • Ուժեղ քրտնարտադրություն, հատկապես գիշերը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll