• Latest news

Հայտնի համաճարակաբան Յակոբո Բաուսսանոն կմասնակցի Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարին

10 մարտի, 2023  18:19

Վարակաբան, համաճարակաբան, Առողջապահության համաշխարհային կազմակերպության Քաղցկեղի հետազոտությունների միջազգային գործակալության կազմում գործող Վաղ հայտնաբերման, կանխարգելման և վարակների ստորաբաժանման հանրային որոշումների մոդելավորման թիմի (Լիոն, Ֆրանսիա) ղեկավար Յակոbո Բաուսսանոն մասնակցելու է Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարին՝ որպես պլենար բանախոս։

Մինչ գործակալության թիմում ընդգրկվելը 2012թ․-ին բժիշկ Բաուսսանոն աշխատել է Քաղցկեղի կանխարգելման կենտրոնում Իտալիայում՝ Թուրինում, և Լոնդոնի Թագավորական քոլեջի հանրային առողջության դպրոցում, որտեղ նրա հետազոտությունները կենտրոնացած են եղել վարակային հիվանդությունների վերահսկման ոլորտում, ինչպես բարձր, այնպես էլ ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների խոցելի բնակչության շրջանում։ Արգանդի պարանոցի քաղցկեղի վերահսկման ոլորտում  նրա հետազոտությունները միավորում են քանակական և կանխարգելիչ մոդելավորումը դաշտային համաճարակաբանության հետ՝ բարձր և ցածր-միջին եկամուտ ունեցող երկրներում ՄՊՎ դեմ պատվաստման ազդեցության և ՄՊՎ-ԴՆԹ-ի սկրինինգի գնահատման նպատակով։

Բժիշկ Բաուսսանոն ակտիվորեն մասնակցում է գիտելիքը և տեխնոլոգիաները բարձր եկամուտ ունեցող երկրներից ցածր-միջին եկամուտ ունեցող երկրներին փոխանցելու գործին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել