• Latest news

«Փշերի միջով՝ դեպի աստղեր». մանկական ուռուցքաբանների SIOP Asia 2023 կոնգրեսը կկայանա Երեւանում մայիսի 19-ից 21-ը

17 մարտի, 2023  22:55

Մանկական ուռուցքաբանության միջազգային ընկերության Ասիայի բաժնի XV ամենամյա կոնգրեսը (SIOP Asia 2023) կանցկացվի 2023 թվականի մայիսի 19-ից 21-ը Հայաստանի մայրաքաղաք Երեւանում։

Կոնգրեսը նպատակ ունի համախմբել մանկական ուռուցքաբաններին ամբողջ աշխարհից՝ կիսելու մանկական ուռուցքաբանության եւ արյունաբանության բոլոր ոլորտների վերջին հետազոտությունների արդյունքները, գաղափարներն ու զարգացումները:

Համագումարը կանցկացվի «Per Aspera Ad Astra»՝ «Փշերի միջով դեպի աստղեր» կարգախոսի ներքո։

SIOP Asia-ի առաքելությունն է խթանել քաղցկեղի բարձրորակ խնամք երեխաների եւ դեռահասների համար: Այս կազմակերպությունը նպատակ ունի բարձրացնել երեխաների մոտ քաղցկեղի իրազեկությունը, ախտորոշումը եւ բուժումը:

SIOP Asia 2023 Կոնգրեսի անցկացման վայրը՝ Երեւանի պետական ​​բժշկական համալսարանն է: Կոնգրեսի կազմակերպիչներն են Հայաստանի մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնը եւ Երեւանի պետական ​​բժշկական համալսարանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել