• Latest news

Գիտնականները հերքել են ուշ ընթրիքի վնասի մասին առասպելը

4 ապրիլի, 2023  20:14

Գիտնականները հերքել են առասպելն այն մասին, որ ուշ ընթրիքը վնասակար է առողջությանը։ Լոնդոնի Թագավորական քոլեջի գիտնականների նոր հետազոտության մասին տեղեկացրել է DailyMail լրատվական պորտալը։

Կարծիք կա, որ ուշ ժամին սնունդ ընդունելը բացասական հետեւանքներ է ունենում. օրինակ՝ քաշն ավելանում է, առաջանում է անքնություն, ծերությունն արագ է վրա հասնում, տեղի են ունենում այլ բարդություններ։ Բայց պարզվել է, որ այնքան էլ այդպես չէ։

«Կարելի է ընթրիքն ավարտել նաեւ 21.30-ին։ Գլխավորը ուշ նախաճաշելն է, կատարյալ է 11.30-ը։ Դա հարկավոր է՝ քաղցի 14-ժամյա փուլին դիմանալու համար, որը, ինչպես ցույց են տալիս բազմաթիվ հետազոտությունների տվյալները, օգտակար է նյութափոխանակության համար»,- նշել են գիտնականները։

Մասնագետներն աշխատանքի շրջանակում ուսումնասիրել են 80 հազար բրիտանացիների տվյալները։ Դրանք պարունակել են տեղեկություն սննդային սովորությունների, սնունդն ընդունելու ժամանակի եւ կամավորների առողջության մասին։ Գիտնականները նաեւ ունեցել են տվյալներ մարդկանց ինքնազգացողության մասին, որը նրանք գնահատել են ինքնուրույն։

Մասնակիցները նշել են, որ ավելի շատ էներգիա են ունեցել, երբ ուշ են ընթրել եւ հետեւել են քաղցի 14-ժամյա փուլին։ Գիտնականները նաեւ կապ չեն հայտնաբերել սնունդն ուշ ժամին ընդունելու եւ տարբեր հիվանդությունների միջեւ։

«Մեր աղիների միկրոբները, մեզ նման, ցիրկադային ռիթմեր ունեն, եւ նրանք պետք է հանգստանան ուտելիքից։ Մարդիկ հաճախ ուշ են ուտում աշխատանքի եւ երեխաների պատճառով, եւ նրանք չպետք է  իրենց մեղավոր զգան դրա համար։ Կարեւոր է մի բան ուտել գիշերը, փորձել շուտ չնախաճաշել եւ չպառկել քնելու ընթրիքից հետո երկու ժամվա ընթացքում։ Այդ ժամանակ առողջության հետ կապված՝ ամեն բան հիանալի կլինի»,- նշել են հետազոտողները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է