• Latest news

Առաջին Կարդիո-ուռուցքաբանության համատեղ միջդիսցիպլինար գիտաժողովը կկայանա ապրիլի 28–ին

26 ապրիլի, 2023  15:40

Հայաստանում ապրիլի 28–ին ՀՀ ԱՆ Ուոռուցքաբանության ազգային կենտրոնի դահլիճում կկայանա առաջին Կարդիո-ուռուցքաբանության համատեղ միջդիսցիպլինար գիտաժողովը։

Գիտաժողովը կազմակերպել է Նորք - Մարաշ Բժշկական Կենտրոնը՝ Հայաստանի Մանկական Քաղցկեղի և Արյունաբանական Կենտրոնի, ինչպես նաև Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության Ազգային Կենտրոնի հետ համատեղ։

Գիտաժողովի նպատակն է՝ թարմացնել և բարելավել գիտելիքները կարդիո-ուռուցքաբանության ասպարեզում, նպաստել սրտաբանների և ուռուցքաբանների միջև համագործակցության հարթակների ստեղծմանը և դրա արդյունքում բարելավել արյունաբանական և ուռուցքաբանական խնդիրներով բուժառուների սրտի խնամքը։

Գիտաժողովի թիրախային լսարան են հանդիսանում մանակակն և մեծահասակների սրտաբանները, ուռուցքաբանները, արյունաբանները։

Գիտաժողովին մասնակցությունն անվճար է։ Անհրաժեշտ է գրանցվել նախօրոք՝ հետևյալ հղմամբ․ https://forms.gle/1zkXQ8u7XGGTus6cA

Գիտաժողովի ծրագիրը․

Ծրագիր_page-0001.jpg (640 KB)

Ծրագիր_page-0002.jpg (642 KB)

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll