• Latest news

Ավոկադոն 20 տոկոսով իջեցնում է դիաբետի առաջացման հավանականությունը

30 ապրիլի, 2023  15:47

Ավոկադոյի օգտագործումը 20 տոկոսով իջեցնում է երկրորդ տեսակի դիաբետի առաջացման հավանականությունը։ Բեյլորի բժշկական քոլեջի գիտնականների ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Journal of Diabetes Mellitus-ում։

Հեղինակներն ուսումնասիրել են 6 159 մարդու տվյալները, որոնցից 983-ը ավոկադոն ներառել են իրենց սննդաբաժնում, իսկ մյուսները՝ ոչ։ Մասնակիցներին հարցրել են երկու օրվա ընթացքում ամբողջ կերածի եւ խմածի մասին, ինչպես նաեւ այն մասին, թե ինչպես են դրանք պատրաստված եղել։ Այնուհետեւ մասնագետները գնահատել են ավոկադոյի օգտագործման եւ երկրորդ տեսակի դիաբետի առաջացման փոխադարձ կապը դիտարկումների վեցամյա շրջանում։ Պարզվել է, որ սննդաբաժնում ավոկադոյի ներառումը 20 տոկոսով նվազեցնում է այդ հիվանդության առաջացման հավանականությունը։

Հետազոտողների կարծիքով՝ այդ մթերքն անհրաժեշտ է ներառել ամենօրյա սննդաբաժնում՝ հատկապես նրանց կողմից, ովքեր ցանկանում են նվազեցնել երկրորդ տեսակի դիաբետի առաջացման վտանգը։ Ապագա աշխատություններում գիտնականները նախատեսում են պարզել այն մեխանիզմները, որոնք պատասխանատու են օրգանիզմի վրա ավոկադոյի նպաստավոր ազդեցության համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել