• Latest news

SIOP Asia 2023 XV Congress. տարաբնույթ միջոցառումներով հագեցած 4 օր

17 մայիսի, 2023  17:02

Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական 15-րդ համաժողովը (SIOP Asia 2023 XV Congress) տեղի կունենա Հայաստանում մայիսի 18-21-ը և հյուրընկալելու է մանկական ուռուցքաբանության համաշխարհային առաջատար մասնագետների, բժշկական և ուսումնական հաստատությունների ղեկավարների, ովքեր հանդես կգան զեկույցներով ու դասախոսություններով ոլորտի ամենաարդի զարգացումների շուրջ։

Համաժողովի 4 օրերը հագեցած են լինելու տարաբնույթ միջոցառումներով` սեմինարներ, քննարկումներ, աշխատարաններ (workshop), բանախոսություններ և սիմպոզիումներ, որոնք կանցկացվեն Երևանի պետական բժշկական համալսարանի տարածքում և մի շարք բժշկական հաստատություններում։

Հանրության համար բաց և անվճար կլինեն հետևյալ բացառիկ հանդիպումներն ու սեմինար-քննարկումները՝

- Մայիսի 20֊ին, ժամը 16:10 «Մանկական ուռուցքաբանության ոլորտի կին առաջնորդները» / “Women leadership in oncology” (անգլերեն), խոսնակների և թեմաների վերաբերյալ մանրամասները ներկայացված են հղումով՝ https://bit.ly/3obEwFp։

- Մայիսի 20-ին, ժամը 17։00 «Համաշխարհային առողջապահական համայնք» / “Global Health Network” (անգլերեն), խոսնակների և թեմաների վերաբերյալ մանրամասները ներկայացված են հղումով՝ https://bit.ly/3Bu2miQ։

- Մայիսի 19-ին, ժամը 19։30-ին՝ ի աջակցություն Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական 15-րդ համաժողովի հանրայնացման` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգային ծրագիրը Երևանի պետական բժշկական համալսարանում։

Միջոցառումները նաև կհեռարձակվեն յութուբյան ալիքով, որի մասին տեղեկատվությունը կտեղադրվի միջոցառումների սոցիալական մեդիայի էջերում։

Աննախադեպ միջոցառումները հիանալի հնարավորություն են ծանոթանալու ոլորտի` հատկապես կին առաջնորդների հետ, ովքեր զգալի ներդրում ունեն համաշխարհային առողջապահության ոլորտում և որոնց տոկունությունը, հաստատակամությունը և ձախողումների դեմ հաղթանակի ուշագրավ պատմությունները իրական ոգեշնչման աղբյուր են դառնում շատերի համար:

Համաժողովի համակազմակերպիչներն են՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնը, որը հանդիսանում է ՀՀ ԱՆ պրոֆ․ Ռ․Հ․ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի մաս, Իմունաուռուցքաբանության գիտահետազոտական ինստիտուտը (IMMONC) և Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամը։

Համաժողովն անց է կացվում ՀՀ Առողջապահության նախարարության աջակցությամբ։

Համաժողովի գլխավոր հովանավորներն են Agenus բիոտեխնոլոգիական ընկերությունը (ԱՄՆ) և Team Telecom Armenia ընկերությունը։

—————————————————————————

Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի մասին տեղեկատվություն կարող եք գտնել սոցիալական մեդիայի էջերից՝ https://www.facebook.com/cancerarmenia, https://www.facebook.com/hematologycenterarmenia

Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական կոնգրեսի մասին (SIOP Asia)

Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական մայրցամաքային մասնաճյուղը հիմնել է իր սեփական միությունը, որը կոչվում է SIOP Asia կամ Asian Society of Pediatric Oncology (Մանկական ուռուցքաբանության ասիական միություն): SIOP Asia-ն նպատակ ունի նպաստելու քաղցկեղով հիվանդ երեխաների և երիտասարդների բարձրորակ խնամքի կազմակերպմանը։ Այս միությունը նվիրված է մանկական քաղցկեղի մասին իրազեկվածության բարձրացմանը, ախտորոշման և բուժման բարելավմանը:

https://siop-online.org/sp_cb/asia/

Մանկական ուռուցքաբանության միջազգային միության մասին (SIOP)

Մանկական ուռուցքաբանության միջազգային միությունը (Société Internationale d’Oncologie Pédiatrique/International Society of Pediatric Oncology, SIOP) աշխարհում միակ միությունն է` կազմված մանկական արյունաբանության/ուռուցքաբանության շուրջ 2600 մասնագետներից։ Այն կազմավորվել է 1969 թվականի նոյեմբերի 6-ին, որպես մասնագետների փոքր խումբ Գուստավ-Ռուսիի ինստիտուտում (IGR) Վիլժյուիֆ, Փարիզ, որի առաքելությունն էր զարգացնել քաղցկեղով հիվանդ երեխաների ուսումնասիրությունը և խնամքը, հիմնաքարային առաքելություն, որով առաջնորդվում են մինչ օրս։

Այսօր այս նպատակներն ընդլայնվել են՝ ընդգրկելով հիմնական հետազոտությունների, ինչպես նաև կլինիկական ուսումնասիրությունների արդիականացումը, բուժքույրերի, առողջապահական այլ մասնագետների և ծնողների ներգրավումը, ինչպես նաև ուսուցման և հանրայնացման ծրագրերի կազմակերպումը զարգացող երկրներում և հասարակություններում` ուղզված երեխաների վիճակի բարելավմանը։

SIOP-ի տեսլականն է` «ոչ մի երեխա չպետք է մահանա քաղցկեղից. բուժել շատերին, հոգ տանել բոլորի մասին»:

SIOP-ն ունի մայրցամաքային մասնաճյուղեր Եվրոպայում, Ասիայում, Օվկիանիայում, Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում և Հյուսիսային Ամերիկայում։

https://siop-congress.org/about-siop/

https://siop-online.org/

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել