• Latest news

Շոկոլադի ամենօրյա օգտագործումը կարող է օգտակար լինել

25 մայիսի, 2023  12:14

Կանանց կողմից շոկոլադի ամենօրյա օգտագործումը դաշտանադադարից հետո իջեցնում է ցանկացած պատճառից մահվան հավանականությունը, պարզել են Թենեսիի համալսարանի գիտնականները։ Հետազոտությունը հրապարակվել է Journal of the Academy of Nutrition and Dietetics-ում։

Նախորդ հետազոտությունները, որոնք փորձել են պարզել կապը շոկոլադի օգտագործման եւ  սիրտ-անոթային հիվանդությունների, այդ թվում սրտի իշեմիկ հիվանդության միջեւ, հակասական արդյունքներ են տվել։ Նոր աշխատանքում գիտնականներն ուսումնասիրել են 50-79 տարեկան մի քանի հազար կանանց տվյալները ԱՄՆ 40 կլինիկական կենտրոններից։

Նրանց սննդաբաժինը գնահատել են հետազոտության սկզբում՝ FFQ հարցարանի օգտագործմամբ։ Հետազոտության ընթացքում գրանցվել է 25 հազար մահ, այդ թվում յոթ հազար մահ սիրտ-անոթային հիվանդություններից, յոթ հազար մահ քաղցկեղից եւ երեք հազար մահ  դեմենցիայից։

Գիտնականները հայտնաբերել են, որ կանանց կողմից շոկոլադի ավելի շատ օգտագործումը կապված է եղել դիաբետի ցածր հավանականության եւ արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակի հետ հետազոտության սկզբում։ Հետազոտության շոկոլադ օգտագործած մասնակիցները նաեւ ունեցել են մահվան ավելի ցածր հավանականություն բոլոր պատճառներից, նրանց համեմատ, ովքեր շոկոլադ չեն օգտագործել։ Հավանականությունն ավելի ցածր է եղել նրանց մոտ, ովքեր ամեն օր մեկ բաժին շոկոլադ են կերել։

Մշտապես շոկոլադ օգտագործած կանայք նաեւ շատ ավելի քիչ են ենթակա եղել սրտի իշեմիկ հիվանդությունից, թոքի քաղցկեղից կամ դեմենցիայից (բայց ոչ Ալցհեյմերի հիվանդությունից) մահանալու վտանգին։

Չնայած դրան՝ շոկոլադի սիրահար կանայք ավելի հաճախ են ունեցել մարմնի զանգվածի ավելի բարձր ինդեքս։ Նրանք, որպես կանոն, ավելի հաճախ են ունեցել նաեւ անառողջ սովորություններ, ներառյալ ծխելը, կալորիաների մեծ քանակության օգտագործումը ինչպես նաեւ ավելի վատ են սնվել, քիչ են շարժվել եւ ավելի շատ սուրճ կամ թեյ են օգտագործել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել