• Latest news

Ռուբեն Վարդանյանը՝ Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարի Սփյուռքի սեկցիայի բանախոս

27 մայիսի, 2023  12:04

Հասարակական-քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը մասնակցելու է Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարին՝ հանդես գալով  որպես Հայաստան-Արցախ-Սփյուռք համագործակցությանը նվիրված սեկցիայի պլենար բանախոս։

Ռուբեն Վարդանյանը հասարակական-քաղաքական գործիչ է, սոցիալական ձեռներեց և վենչուրային բարերար: 2022թ. նոյեմբերի 4-ից մինչև 2023 թ. փետրվարի 23-ը զբաղեցրել է Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնը, Արցախում գործունեություն ծավալող «Մենք ենք մեր սարերը» տարածքային գործակալության համահիմնադիրն է:

Նա հայտնի է որպես ռուսական ֆոնդային շուկայի հիմնադիրներից մեկը, մի շարք գլոբալ նախագծերի համահիմնադիր և գործընկեր է, մի շարք խոշոր ընկերությունների, կրթական հիմնարկությունների, մասնագիտական և փորձագիտական կազմակերպությունների, կառավարման և խորհրդատվական խորհուրդների անդամ, տեղական ու միջազգային մրցանակների դափնեկիր։

Ռուբեն Վարդանյանի ամենանշանակալի նախագծերից են «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերությունը, ՍԿՈԼԿՈՎՈ բիզնես դպրոցը, Phoenix Advisors և PhilinPhilgood ընկերությունները Ռուսաստանում, Հայաստանում՝ UWC Դիլիջան միջազգային դպրոցը, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST), Տաթևեր ճոպանուղին, «Մատենա» առաջնորդության դպրոցը, «Ավրորա» միջազգային մարդասիրական նախաձեռնությունը, չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակիչների աջակցության «Ավրորան՝ Արցախին» ծրագիրը, ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ հասարակական նախաձեռնությունը և այլն։

Ավելի քան 30 տարի Ռուբեն Վարդանյանն ու իր ընտանիքը աշխարհի տարբեր երկրներից գործընկերների հետ 1,5 միլիարդ դոլարից ավելի ներդրումներ են կատարել մարդկային զարգացման առանցքային ոլորտների՝ գլոբալ կրթության, առողջապահության, Կայուն զարգացման նպատակների (Sustainable Development Goals, SDG) նվաճման, հումանիտար խնդիրների լուծման, ժառանգորդության և մարդասիրության ավանդույթների զարգացման նախաձեռնություններում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է