• Latest news

Շողացող առիթմիա ունեցող կանանց մոտ դեմենցիան ավելի արագ է զարգանում, քան տղամարդկանց. հետազոտություն

23 հունիսի, 2023  18:42

Նախասրտի ֆիբրիլյացիա (շողացող առիթմիա- խմբ.) ունեցող կանանց մոտ կոգնիտիվ խախտումները եւ դեմենցիան (տկարամտությունը) ավելի արագ են զարգանում, քան տղամարդկանց մոտ, նշվել է այն հետազոտությունում, որը ներկայացվել է Սրտաբանների եվրոպական ընկերության (ESC) գիտական կոնգրեսում՝ ACNAP 2023-ում, եւ հրապարակվել է Alzheimer's & Dementia ամսագրում։

Նախասրտերի ֆիբրիլյացիան սրտի ռիթմի առավել տարածված խախտումն է, որով տառապում են ավելի քան 40 մլն մարդիկ ամբողջ աշխարհում։ Այս հիվանդությունն ունեցող մարդկանց մոտ կաթվածի հավանականությունը հինգ անգամ ավելին է, քան նրանց առողջ հասակակիցների մոտ։ Կանանց մոտ նախասրտերի ֆիբրիլյացիայի ախտանշաններն ավելի ուժեղ են արտահայտվում, քան տղամարդկանց, եւ նրանք ավելի վատ են տանում այդ հիվանդությունը. մահվան հավանականությունն ավելի մեծ է, իսկ կաթվածն ավելի հաճախ է հանգեցնում հաշմանդամության։

Դեմենցիան ավելի հաճախ հանդիպում է կանանց, քան տղամարդկանց մոտ։ Նախասրտերի  ֆիբրիլյացիան կապված է կոգնիտիվ խախտումների եւ դեմենցիայի բարձր ռիսկի հետ, գուցե այն պատճառով, որ այդ հիվանդությունը կապված է համր կաթվածների ավելի քան կրկնակի ռիսկի հետ։ Համր կաթվածների եւ դրանց հետ կապված՝ ուղեղի վնասվածքների կուտակումը ժամանակի ընթացքում կարող է նպաստել կոգնիտիվ խախտումների առաջացման։ Կաթվածի կանխարգելումը հակակոագուլյանտների ընդունման օգնությամբ հիմնականն է նախասրտերի ֆիբրիլյացիայի բուժման ժամանակ եւ կարող է նվազեցնել դեմենցիայի առաջացման վտանգը։

Սա իր տեսակի մեջ առաջին հետազոտությունն է՝ բազմապլան տվյալների օգտագործմամբ, նախասրտերի ֆիբրիլյացիա եւ դեմենցիայի առաջացման հետագիծ ունեցող պացիենտների սեռական տարբերությունների ուսումնասիրման համար։ Հետազոտությունում ներառված են եղել 43 630 մասնակիցներ Ալցհեյմերի հիվանդության ազգային համակարգող կենտրոնի կոհորտայից (NACC), որի մեջ 1984-ից մտել են մեծահասակներ ԱՄՆ ընդհանուր պոպուլյացիայից։

Նրանցից 4 593-ը (11 տոկոս) սկզբում ունեցել է նախասրտերի ֆիբրիլյացիա, իսկ 39 037-ը (89 տոկոս) չի ունեցել։ Միջին տարիքը 78,5 էր, եւ նրանց 46 տոկոսը կանայք էին։

Նախասրտերի ֆիբրիլյացիա ունեցող կանանց մոտ կոգնիտիվ խախտումների եւ դեմենցիայի առաջացման հավանականությունը մեկնարկային մակարդակում երեք անգամ ավելի բարձր է եղել նախասրտերի ֆիբրիլյացիա չունեցող կանանց համեմատ, շանսերի 3,43 (չափավոր կոգնիտիվ խախտում) եւ 3,00 (դեմենցիա) հարաբերակցությամբ։ Շանսերի հարաբերակցությունը տղամարդկանց մոտ կազմել է 1,73 եւ 1,60 համապատասխանաբար, բայց այդ ասոցիացիաներից եւ ոչ մեկը վիճակագրորեն նշանակալի չի եղել տղամարդկանց մոտ։

Դիտարկումների չորս տարվա ընթացքում մասնակիցների 30 տոկոսի մոտ կոգնիտիվ խախտումները խորացել են՝ հասնելով ավելի ծանր վիճակի, իսկ 21 տոկոսի մոտ դեմենցիա է առաջացել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է