• Latest news

Գանգուղեղային վնասվածքը կարող է քրոնիկական հիվանդությանը նմանվող հետեւանքներ ունենալ. հետազոտություն

24 հունիսի, 2023  13:32

Գանգուղեղային վնասվածքը (ԳՈւՎ) կարող է երկարատեւ հետեւանքներ ունենալ, որոնք հիմնականում նմանվում են քրոնիկական հիվանդության, պարզվել է նոր հետազոտությունում, որի արդյունքները հրապարակվել են Neurology ամսագրում։

Ուսումնասիրելով հարյուրավոր պացիենտների՝ գիտնականները հայտնաբերել են, որ  գանգուղեղային վնասվածքների հետ կապված խնդիրները կարող են տարիներ տեւել, ընդ որում՝ մարդկանց վիճակը կբարելավվի կամ կվատանա ժամանակի տարբեր հատվածներում։ Այդ խնդիրները վերաբերում են հիշողությանը, մտածողությանը եւ ամենօրյա գործունեությանը։

«ԳՈւՎ-ը, ըստ էության, քրոնիկական հիվանդություն է, ինչպես եւ բազմաթիվ այլ քրոնիկական վիճակներ,- նշել է առաջատար հետազոտող, Վիսքոնսինի Բժշկական քոլեջի նեյրովիրաբուժության եւ նյարդաբանության ամբիոնի դոցենտ Բենջամին Բրեթը։- Իրավիճակը կարող է փոխվել ինչպես լավ, այնպես էլ վատ ուղղությամբ, բարելավվել եւ վատանալ մի քանի տարվա ընթացքում»։

Բրեթի խոսքով՝ այդ պատճառով անհրաժեշտ է վնասվածքից հետո պացիենտներին հետեւել ավելի երկար ժամանակ։

Բրեթը եւ նրա գործընկերները հետազոտության համար հավաքել են թեթեւ եւ ծանր ԳՈւՎ՝ հիմնականում ուղեղի ցնցում  ունեցած ավելի քան 900 մարդու տվյալները եւ տեղեկություն մոտ 200 մարդկանց՝ մասնավորապես գանգի կոտրվածքներ ունեցող պացիենտների մասին։ Դրանք եղել են միջին եւ ծանր վնասվածքներ։

Հետազոտողները համեմատել են ԳՈւՎ ունեցող պացիենտներին ավելի քան 150 մարդկանց հետ, որոնք ունեցել են օրթոպեդիկ վնասվածքներ, բայց ոչ գլխի։ Բոլորին հետեւել են յոթ տարի։

Բրեթի թիմը  հայտնաբերել է, որ թեթեւ ԳՈւՎ  ունեցող մարդկանց 21 տոկոսի մոտ նկատվել է ունակությունների նվազում, որն արտացոլվել է թեստերի ընդհանուր արդյունքներում, նվազում նկատվել է նաեււ ծանր ու միջին ԳՈւՎ ունեցող մարդկանց 26 տոկոսի եւ գանգուղեղային վնասվածք չունեցող մարդկանց 15 տոկոսի մոտ։

Նվազումը հիմնականում կապված է եղել ամենօրյա գործողություններ կատարելու ունակության հետ, ինչպիսին են ինքն իրեն հետեւելը, կյանքն առանց կողմնակի օգնության, մեքենա վարելը եւ հանրային գործունեությանը մասնակցությունը։ Վնասվածքից հետո միջինը երկուսից յոթ տարի անց թեթեւ ԳՈւՎ ունեցող պացիենտների 29 տոկոսի մոտ նվազել են ամենօրյա ունակությունները, նույնը տեղի է ունեցել միջին եւ ծանր աստիճանի ԳՈւՎ ունեցողների 23 տոկոսի մոտ։

Սակայն որոշ պացիենտների մոտ նկատվել է բարելավում. թեթեւ ԳՈւՎ ունեցող պացիենտների 22 տոկոսի մոտ ժամանակի ընթացքում բարելավում է տեղի ունեցել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է