• Latest news

Արցախի իմ ընկեր վիրաբաժույները հեռախոզանգերին չեն պատախանում, քանի որ վիրահատարաններից դուրս չեն գալիս. բժիշկ

22 սեպտեմբերի, 2023  20:57

Արցախում վիրավորները շատ են, այնտեղի բժշկական ուժերը չեն բավականացնում։ Մենք պատրաստ ենք գնալ նրանց օգնելու, այդ պատճառով եկել ենք Հայաստանի Կարմիր խաչի գրասենյակ, որպեսզի հասկանանք, թե ինչով կարող են մեզ օգնել։  Այս մասին այսօր, սեպտեմբերի 22–ին Երևանում ԿԽՄԿ գրասենյակի մոտ բժիշկների ակցիայի ժամանակ NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց «Էրեբունի» ԲԿ ինտերվենցիոն սրտաբան Արսեն Ծատուրյանը։

«Խնդիրն այն է, որ Արցախում շատ վիրավորներ կան, որոնց պետք է բուժօգնություն ցուցաբերել, վիրահատություններ կատարել, բայց  բժշկական պարագաների և բժիշկների սակավություն կա: Վիրավորների հստակ քանակ չգիտեմ, բայց գիտեմ, որ շատ են, իսկ միջոցները՝ անհամաչափ: Ես ունեմ վիրաբույժ ընկերներ Արցախում, որոնք ընդհանրապես հեռախոսազանգերին չեն պատասխանում, որովհետև վիրահատարաններից չեն կարողանում դուրս գալ։  Բնականաբար, այդտեղի բժշկական ուժերը չեն բավականացնում նման ծավալի միջամտություններ կատարելու համար: Կարծում եմ՝ բոլոր բժիշկները պատրաստ են մեկնել Արցախ վիրավորներին բուժօգնություն ցուցաբերելու համար», – ասաց նա։  

«Արաբկիր» բժշկական համալիրի մաշկաբան Արմինե Ադիլխանյանի խոսքով, նա միացել է շարժմանը՝ նկատելով Կարմիր Խաչի կողմից իներտ և չեզոք պահվածք: Դրանից ելնելով՝ պահանջում են, որ  Կարմիր Խաչը գործողությունները անհապաղ և շտապ կատարի, քանի որ այնտեղ ամեն րոպե մարդ է զոհվում:

DSC_0606.jpg (2.57 MB)

«Քանի որ մենք ունենք այնպիսի թշնամի, ինչպիսին Ադրբեջանն է, որի համար մարդկային կյանքը զրո է, նա չի բացելու ճանապարհը ինքնակամ, չի ընդառաջելու: Պետք են լծակներ, պետք է ինչ-որ ուժ գործադրվի, որ օգնենք այդ մարդկանց»,- ասաց նա:

Նույն բժշկական համալիրի մանկական ատամնաբույժ Սոնա Եգանյանն ասաց, որ բոլորը, առավել ևս բժիշկները, պարտավոր են կանգնել արցախցի հայրենակիցների կողքին, քանի որ նրանք այժմ գտնվում են շատ ծանր վիճակում: Բժիշկը նշեց, որ բազմաթիվ վիրավորներ կան, որոնք զրկված են հասարակ բուժօգնությունից, վիրակապերի, բժշկական պարագաների կամ առհասարակ ցանկացած դեղամիջոցների անհրաժեշտ քանակից: 

«Դա էլ փորձում ենք տեղ հասցնել Կարմիր Խաչին, ուզում ենք մեր ձայնը լսելի դառնա և նրանք հասկանան, որ պետք է կատարեն իրենց առաքելությունը, իսկ իրենց առաքելությունը ոչ միայն խաղաղ ժամանակաշրջանում  գործունեություն ծավալելն է, այլ՝ պատերազմական և ամենաբարդ իրավիճակներում: Ու հիմա մեր բժիշկներն այստեղ են, այդ ամենը նրանց հասցնելու համար»,- ասաց Սոնա Եգանյանը։

DSC_0695.jpg (1.78 MB)

Մանկական նյարդաբան Մանե Թադևոսյանը, ով երկու ամիս Արցախում շրջափակման մեջ է գտնվել, նշեց, որ թեփետ այն ժամանակ ևս բարդություններ կային, ներկայիս իրավիճակի հետ անհամեմատելի են: Երջանիկ կլիներ, եթե հիմա այնտեղ գտնվեր և կարողանար օգնել իր հայրենակիցներին: Բժիշկներից մեկը հավելեց՝ արցախցին ու մենք նույն ազգն ենք, նույն արյունը, դա Մենք ենք:

Հիշեցնենք, որ այսօր բուժաշխատողները բողոքի ակցիա էին կազմակերպել Կարմիր խաչի  միջազգային կոմիտեի գրասենյակի մոտ եւ պահանջում էին միջնորդել և կազմակերպել Արցախից վիրավորների տարհանումը, և Հայաստանից Արցախ բուժաշխատողների տեղափոխումը: Ակցիային մասնակցել են տարբեր բժշկական կենտրոնների բժիշկներ, բուժքույրեր նաև օրդինատորներ: Բժշկական համայնքի ներկայացուցիչներն իրենց պահանջները ներկայացրել են Հայաստանի ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունուն, խոսել Արցախում ստեղծված իրավիճակի մասին։

Ակցիայից հետո Զառա Ամատունին լրագրողների հետ զրույցում պարզաբանել էր, որ ԿԽՄԿ չի կարող աջակցել հայ բժիշկներին Արցախ տեղափոխելու հարցում, այն աշխատում է միայն իր անձնակազմի և կամավորների հետ։

 DSC_0632.jpg (1.51 MB)

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է