• Latest news

Դեմենցիա ունեցող պացիենտների հոգեկան խանգարումների հավանականությունն ավելի բարձր է. հետազոտություն

21 հոկտեմբերի, 2023  17:14

Դեմենցիա ունեցող պացիենտները հոգեկան խանգարումներ ունենալու ավելի մեծ հավանականություն ունեն մինչեւ դեմենցիայի ախտորոշումը, նշվել է նոր հետազոտությունում, որի արդյունքները հրապարակվել են JAMA Network Open ամսագրում։

Դոկտոր Միյա Մոն Ստոկհոլմի Կարոլինյան ինստիտուտից եւ նրա գործընկերներն ուսումնասիրել են դեմենցիա ունեցող պացիենտների հոգեկան խանգարումների հավանականության ժամանակավոր օրինաչափությունները ախտորոշումից առաջ եւ հետո։ Ուսումնասիրությունում ներառվել են 796 505 մարդիկ, այդ թվում 209 245 մարդիկ, ովքեր դեմենցիա են ունեցել (2000-2017թթ.)։

Հետազոտողները հայտնաբերել են, որ հոգեկան խանգարումների համեմատական ռիսկը մշտապես բարձր է դեմենցիա ունեցող պացիենտների շրջանում՝ ստուգիչ խմբի մասնակիցների համեմատ։

Հոգեկան  խանգարումների հավանականությունն ավելանում է երեք տարվա ընթացքում, նախքան ախտորոշման հաստատումը (ռիսկի գործակիցը 1,72) եւ հասնում է գագաթնակետին ախտորոշման հաստատումից մեկ շաբաթ անց (ռիսկի գործակիցը 7,47), ինչից հետո արագ նվազում է։ Արդյունքները միանման էին Ալցհեյմերի հիվանդության, խառը դեմենցիայի, անոթային դեմենցիայի եւ չճշտված դեմենցիայի դեպքում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է