• Latest news

Օդային զտիչները չեն նվազեցնում օդակաթիլային եղանակով վարակվելու վտանգը. հետազոտություն

18 նոյեմբերի, 2023  15:04

Օդային զտիչները կարող են օգնել մեր տան օդի թարմության պահպանմանը, բայց, ինչպես ցույց է տալիս նոր ուսումնասիրությունը, դրանք չեն նվազեցնում օդակաթիլային եղանակով փոխանցվող վիրուսով վարակվելու վտանգը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Preventive Medicine ամսագրում։

Այն տեխնոլոգիաները, որոնք կոչված են վարակներից ավելի անվտանգ դարձնելու մեր շրջապատը, իրական պայմաններում անարդյունավետ են, հավաստիացնում են Արեւելյան Անգլիայի համալսարանի հետազոտողները։

Գիտնականների խումբն ուսումնասիրել է 32 նախորդ հետազոտությունների տվյալները, որոնցում օդի մշակման տեխնոլոգիաները թեստավորվել են իրական պայմաններում, օրինակ՝ դպրոցներում կամ բուժհաստատություններում։

«Մենք դիտարկել ենք այնպիսի տեխնոլոգիաներ, ինչպիսին են օդորակումը, մանրէասպան լամպերը, իոնիզատորները եւ վիրուսների անվտանգ վերացման կամ դրանց ապաակտիվացման ցանկացած այլ միջոց մեր շնչած օդում»,- նշել է առաջատար հետազոտող, դոկտոր Ջուլյա Բրեյնարդը Արեւելյան Անգլիայի համալսարանին կից Նորվիչի Բժշկական դպրոցից։

Ընդհանրացված տվյալները ցույց են տվել, որ զտման համակարգերը ոչինչ չեն արել, որպեսզի մարդիկ չվարակվեն շնչառական կամ աղեստամոքսային վարակներով, որոնք փոխանցվում են օդակաթիլային եղանակով։

«Կարճ ասած՝ մենք համոզիչ ապացույցներ չենք գտել, որ օդի մաքրման տեխնոլոգիաները կարող են մարդկանց պաշտպանել իրական պայմաններում,- ասել է Բրեյնարդը։- Ընդհանուր առմամբ, մենք եկել ենք այն եզրահանգման, որ այդ տեխնոլոգիաները չեն կանգնեցնում եւ չեն նվազեցնում հիվանդացությունը»։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել