• Latest news

Հայտնաբերվել է կապ բնավորության գծերի եւ սննդի տեսակի միջեւ. Science Direct

22 նոյեմբերի, 2023  22:04

Մարդն այն է, ինչ ուտում է, հավաստիացնում էին հին փիլիսոփաները։ Ժամանակակից գիտնականները որոշել են ստուգել, թե ինչպես է սնվելու այս կամ այն տեսակին կողմնակցությունն արտացոլվում  բնավորության, սովորությունների, շփման առանձնահատկություններում։

Ինչպես  վկայում են հետազոտության արդյունքները, որը հրապարակվել է ScienceDirect-ում, Ցյուրիխի համալսարանի փորձագետներն իրականացրել են նախորդ 17 գիտական աշխատանքների մետա-ուսումնասիրություն, որոնք նվիրված էին սնվելու ազդեցությանը մարդու անձի վրա։

Այդ ավելի վաղ հետազոտություններում ընդգրկված է եղել մոտ 70 հազար հարցվող։ Գիտնականները կազմել են փորձարկվողների հոգեբանական դիմանկարները, որոնք պատկերացում էին տալիս, թե ով է ավելի հաճախ հակվում բուսակերության, իսկ բնավորության որ գծերն են ստիպում մարդկանց ընտրել վեգանությունը կամ գերադասել միսը։

Հետազոտողները օգտվել են «Մեծ հնգյակ» հարցարանից, որն օգնել է գնահատել մասնակիցների անկեղծության, զիջողականության, նեւրոտիզմի, բարեխղճության եւ էքստրավերսիայի մակարդակը։ Վերջին հատկությունը նշանակում է այլ մարդկանց հետ շփումից բավականություն ստանալու ունակություն։

Վերլուծությունը ցույց է տվել, որ վեգանները եւ բուսակերները ավելի անկեղծ մարդիկ են։ Նրանց բնորոշ մյուս գծերն են հանդուրժողությունն ու զիջողականությունը։

Մսակերները ավելի հաճախ դրսեւորում են համառություն եւ ինքնամփոփ են։ Նրանք հաճախ նաեւ ավելի ագրեսիվ են։

Հետաքրքիր է, որ սնվելու տեսակը կապված չի եղել այնպիսի հատկությունների դրսեւորման հետ, ինչպիսին են բարեխղճությունը, էքստրավերսիան կամ նեւրոտիզմը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել