• Latest news

Լսողության խանգարումը փոխում է ուղեղի՝ ուշադրության համար պատասխանատու հատվածները. J-ALZ

22 նոյեմբերի, 2023  23:17

Կալիֆոռնիական համալսարանի գիտնականների հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Journal of Alzheimer's Disease-ում (J-ALZ),  ցույց է տվել, որ լսողության խանգարումը կարող է հանգեցնել ուղեղի այն հատվածների փոփոխության, որոնք պատասխանատու են ձայների ընկալման եւ ուշադրության մշակման համար։ Հնարավոր է, որ դա կարող է դառնալ դեմենցիայի առաջացման պատճառ։

Հետազոտությանը մասնակցել է 130 մարդ, որոնց մեջ եղել են լսողության խանգարում ունեցող մարդիկ։ Գիտնականները հավաքել են տեղեկություն փորձարկվողների առողջական վիճակի մասին եւ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա կատարել՝ հետեւելու համար նրանց ուղեղի կառուցվածքի պաթոլոգիական փոփոխություններին։ Պարզվել է, որ լսողության խանգարումը հանգեցնում է ուղեղի քունքային եւ ճակատային մասերի լսողական հատվածների միկրոկառուցվածքային փոփոխությունների՝ կապված խոսքի մշակման հետ, ինչպես նաեւ փոփոխություններ է առաջացնում ուղեղի այն հատվածներում, որոնք պատասխանատու են ուշադրության համար։

Գիտնականներն ավելացրել են, որ այդ փոփոխությունները կարող են բարձրացնել դեմենցիայի առաջացման հավանականությունը։ Ավելի հավանական է, որ դա կապված է լրացուցիչ մտավոր ջանքերի գործադրման անհրաժեշտության հետ, երբ փորձում են լսել շրջակա միջավայրի ձայները եւ հասկանալ մարդկային խոսքը։ Այդ գործողությունները կարող են ծանրաբեռնել ուղեղը։ Այնուամենայնիվ, այդ փոխկապվածության հիմքում ընկած մեխանիզմները դեռեւս մինչեւ վերջ ուսումնասիրված չեն։

Նշվել է, որ լսողական սարքերի օգտագործումը, սուբտիտրներով հեռուստացույց դիտելը եւ հանգիստ միջավայրում մարդկանց հետ շփվելը կարող են նվազեցնել ծանր լսողություն ունեցող մարդկանց մոտ դեմենցիայի առաջացման հավանականությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է