• Latest news

Առողջության ապահովագրության տարեկան վճարը լինելու է մոտ 200 հազար դրամ. Ավանեսյան

23 նոյեմբերի, 2023  15:38

Կենսաթոշակառուների առողջության ապահովագրությունը պետությունն ամբողջովին կվերցնի իր վրա և 2025-ին այն 100 տոկոսով կսուբսիդավորի։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա նշեց, որ փետրվարին ընդունված հայեցակարգի հիման վրա մշակվել է օրենսդրական փաթեթը, որի կարևոր կետերից է տոկոսային ապահովագրավճարներից անցումը դեպի ֆիքսված ապահովագրավճարի՝ տարեկան մոտ 200 հազար դրամի չափով։

«Կարևոր է նաև ֆիքսված ապահովագրավճարի պարագայում պետության ճկուն սուբսիդավորման համակարգը այն քաղաքացիների համար, որոնք ունեն միջին աշխատավարձից ավելի ցածր եկամուտներ։ Ովքեր ստանում են միջին աշխատավարձից ցածր՝ գումարի 30-40 տոկոս չափով կսուբսիդավորվեն»,- նշեց նախարարը։

Նվազագույն աշխատավարձի դեպքում քաղաքացիները սուբսիդիաներ ավելի շատ կստանան։

Ավանեսյանը նաև հավելեց, որ ստեղծվելու է ապահովագրական մեկ հիմնադրամ, որն իրականացնելու է ամբողջ գործընթացը։ Ըստ նրա՝ մասնավոր ապահովագրական ընկերություններն առաջարկելու են ստեղծվող փաթեթը լրացնող, հավելյալ ծառայություններ առաջարկող փաթեթներ, քաղաքացիներն իրենք կորոշեն՝ հավելյալ փաթեթի կարիք ունեն, թե ոչ։

Հիշեցնենք՝ առողջության համապարփակ ապահովագրության ծրագիրը մեկնարկելու է 2024 թվականից։ 2027 թվականին համակարգն ամբողջովին պետք է ներդրված լինի և համապարտադիր է դառնալու։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է