• Latest news

Ցավազրկող լիդոկաինը քաղցկեղի բջիջների ինքնաոչնչացում է առաջացնում

24 նոյեմբերի, 2023  18:00

Լիդոկաին դեղամիջոցը, որը բժշկական պրոցեդուրաների ժամանակ հաճախ օգտագործվում է որպես տեղային անզգայացնող միջոց, կարող է քաղցկեղի բջիջների ինքնաոչնչացման հանգեցնել: Հետազոտությունը հրապարակվել է Cell Reports ամսագրում:

2023 թվականի ապրիլին մի մեծ ուսումնասիրություն ցույց տվեց, որ կրծքագեղձի քաղցկեղի դեպքում գոյատևումը մեծանում է, եթե հիվանդներին նախքան վիրահատությունը  լիդոկաին է տրվել, սակայն այդ ազդեցության մեխանիզմները հայտնի չեն: Նոր աշխատանքում գիտնականները պարզել են, որ այս դեղամիջոցն ակտիվացնում է դառը համի ընկալիչ T2R14, որն առատորեն առկա է քաղցկեղի տարբեր բջիջներում։ T2R14-ի ակտիվացումը հրահրում է ապոպտոզի գործընթացը՝ քաղցկեղի բջիջների ինքնաոչնչացումը:

Չնայած T2R14-ն օգնում է մարմնին ընկալել բերանի դառը համը, այս ընկալիչի գործառույթը մարմնի այլ բջիջներում պարզ չէ: Կան բազմաթիվ դեղամիջոցներ, որոնք նույնպես ակտիվացնում են T2R14-ը: Այժմ նրանք կարող են կիրառություն գտնել քաղցկեղի բուժման մեջ։

«Չնայած մենք չենք ենթադրում, որ լիդոկաինը կարող է բուժել քաղցկեղը, մեզ ոգևորում է այն հնարավորությունը, որ այն կարող է առավելություն տալ գլխի և պարանոցի քաղցկեղի բուժմանը», - նշել են գիտնականները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել