• Latest news

Հնդկահավի մսի մեջ առկա տրիպտոֆանը կանխում է խոցային կոլիտի սրացումը. Nature

25 նոյեմբերի, 2023  12:05

Թոմաս Ջեֆերսոնի համալսարանի (ԱՄՆ) գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ տրիպտոֆան պարունակող մթերքները, ինչպիսին են հնդկահավի միսը եւ ընկույզները,  կարող են կանխել մկների խոցային կոլիտի սրացումը։ Արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում։

Խոցային կոլիտը կամ ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտը հաստ աղիի լորձաթաղանթի քրոնիկական աուտոիմունային հիվանդություն է։ Հիվանդության ախտանշաններն են լուծը՝ արյան խառնուրդով, որովայնի ցավը, հոգնածությունը եւ քաշի զգալի կորուստը։

Գիտնականները ենթադրել են, որ տրիպտոֆան ամինաթթուն, որը պարունակվում է հնդկահավի մսի եւ ընկույզների մեջ, կարող է իջեցնել այդ հիվանդության սրացման հավանականությունը։ Դա ստուգելու համար հետազոտողները փորձ են կատարել լաբորատոր մկների վրա, որոնց աղեստամոքսային տրակտը ախտահարված էր Citrobacter rodentium բակտերիայով։ Այս բակտերիայով վարակվելու դեպքում մկների օրգանիզմում տեղի են ունենում փոփոխություններ, որոնք նման են մարդու խոցային հիվանդության ախտանշաններին։ Կրծողներին բաժանել են երկու խմբի։ Առաջին խմբի մկները տրիպտոֆան են ընդունել սննդի հետ երկու շաբաթվա ընթացքում։ Երկրորդ խումբը հանդես է եկել որպես վերահսկիչ խումբ։

14 օրից հետո պարզվել է, որ տրիպտոֆանի օգտագործումը ազդում է կարգավորող Т-բջիջների ակտիվության վրա։ Դրանք իմունային բջիջների տեսակ են, որոնք ձգտում են դեպի վնասվածքների տեղը հաստ աղիի լորձաթաղանթի ախտահարման դեպքում։  Տրիպտոֆանը նպաստել է Т-բջիջների՝ վնասված հատված «հասնելու» եւ բորբոքումը նվազեցնելու ունակության ավելացմանը։

Գիտնականների կարծիքով՝ նման արդյունքների կարելի է հասնել խոցային կոլիտ ունեցող մարդկանց սննդաբաժնում տրիպտոֆան պարունակող մթերքների բաժնի ավելացման միջոցով։ Սա հաստատելու համար անհրաժեշտ է իրականացնել հետագա ուսումնասիրություններ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է