• Latest news

Հատուկ գենի ակտիվության փոփոխությունը քայքայում է քաղցկեղի բջիջները լեյկոզի դեպքում. Iscience

25 նոյեմբերի, 2023  16:09

Գալլե-Վիտենբերգի համալսարանի (Գերմանիա) հետազոտողները հայտնաբերել են, որ MYNRL15 գենի էքսպրեսիայի ճնշումը հանգեցնում է քաղցկեղի բջիջների գոյության նվազման լեյկոզի դեպքում։ Արդյունքները հրապարակվել են Iscience-ում։

Լեյկոզներին է պատկանում հիվանդությունների լայն խումբ, որոնք բնութագրվում են արյան բջիջների ձեւավորման, դիֆերենցման եւ հասունացման գործընթացների խանգարմամբ։ Հետազոտությունը կենտրոնացել է սուր միելոիդային լեյկոզի (ՍՄԼ) ուսումնասիրության վրա, որի դեպքում արագ բազմանում են արյան փոփոխված սպիտակ բջիջները։ Ոսկրածուծում կուտակվելով՝ դրանք ճնշում են արյան նորմալ բջիջների աճը, ինչը հանգեցնում է էրիթրոցիտների (կարմիր բջիջների), թրոմբոցիտների (բջիջներ, որոնք պատասխանատու են արյան մակարդելիության համար) եւ նորմալ լեյկոցիտների քանակի նվազման։

Գիտնակաները պարզել են, որ այդ փոփոխված (քաղցկեղային) բջիջների գոյությունն ու բազմացման արագությունը պայմանավորված է հատուկ գենի՝ MYNRL15-ի ակտիվությամբ։ Այս գենի էքսպրեսիայի ճնշումը նպաստել է այն բանին, որ քաղցկեղային բջիջները կորցրել են անկառավարելի բաժանման ունակությունը՝ շնորհիվ խրոմատինի՝ գենոմի եռաչափ կառուցվածքի տարածական կազմակերպման փոփոխության։ Գենոմների (մարդու կամ կյանքի մնացած բջջային ձեւերի) մեծ մասը բաղկացած է ԴՆԹ-ից։ Խրոմատինի լոկալ կառուցվածքի փոփոխությունը գենային էքսպրեսիայի գործընթացի բաղկացուցիչ մասն է։ Նման միջամտությունը հանգեցրել է  այն գեների ապաակտիվացմանը, որոնք անհրաժեշտ են ՍՄԼ-ին գոյատեւելու համար։

Գիտնականները նշել են, որ իրենց աշխատանքը լեյկեմիայի բուժման նոր հնարավորություններ է բացում։ Քաղցկեղի բջիջների կախումը MYNRL15-ից կարող է օգտագործվել գենային թերապիայի սպեցիֆիկ մեթոդների մշակման համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել