• Latest news

Լեզուն, որը փոքրիկները լսում են դեռ մոր արգանդում, ազդում է նրանց ուղեղի զարգացման վրա. հետազոտություն

27 նոյեմբերի, 2023  10:17

Իտալիայի Պադուայի համալսարանի նեյրոկենսաբանների թիմը, որն աշխատել է Փարիզ-Սիթիի համալսարանի եւ CNRS-ի գործընկերոջ հետ, հայտնաբերել է ապացույցներ, որոնք վկայում են այն մասին, որ դեռեւս մոր արգանդում գտնվող փոքրիկների նյարդային համակարգի զարգացման վրա ազդում է լեզուն, որով խոսում են նրանց մայրերը։

Science Advances ամսագրում հրապարակված հոդվածում խումբը նկարագրել է հետազոտությունը, որն իրականացրել է նորածինների հետ։

Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ փոքրիկները, որոնք դեռ գտնվում են մոր արգանդում (սկսած մոտ յոթ ամսականից), կարող են լսել, երբ խոսում է իրենց մայրը։ Նրանք կարող են նաեւ լսել այլ ձայներ, ինչպիսին են երաժշտությունը եւ սովորական աղմուկը։

Բայց այն, թե ինչ ազդեցություն են ունենում այդ ձայները  երեխայի ուղեղի նյարդային համակարգի զարգացման վրա, գրեթե ուսումնասիրված չէ։

Ավելին իմանալու համար հետազոտական խումբը փորձ է կատարել էլեկտրաէնցեֆալոգրամմայի օգտագործմամբ, որին մասնակցել են 33 նորածիններ եւ նրանց մայրերը, որոնք բոլորը ֆրանսախոս են եղել։

Մինչ փոքրիկները քնած էին, հետազոտողները հնչեցրել են մարդու ձայն, որը հեքիաթներ է կարդացել տարբեր լեզուներով։

Հետազոտական խումբը հայտնաբերել է, որ երեխայի նեյրոնային արձագանքը առավել ցայտուն է եղել էլեկտրաէնցեֆալոգրամմայի վրա, երբ գիրքը կարդացել են ֆրանսերեն, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ նախածննդյան ծանոթությունն այդ լեզվին կարեւոր դեր է խաղացել նրանց ուղեղի նյարդային համակարգի զարգացման գործում։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է