• Latest news

Նախաճաշի համար սիրված մթերքներն արագացնում են ծերացումը

29 նոյեմբերի, 2023  17:15

Նախաճաշի համար սիրված մթերքները՝ բեկոնը եւ նարնջի հյութը, կարող են վնասել առողջությանն ու կազմվածքին։ Այս մասին ասել է էնդոկրինոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր Զուխրա Պավլովան։

Փորձագետը հավաստիացրել է, որ լավ կազմվածքը եւ ինքնազգացողությունը 90 տոկոսով կախված են սննդաբաժնից։ Սակայն շատ մարդիկ, սահմանափակելով կալորիաները եւ ձգտելով ճիշտ սնվել, նույն սխալներն են գործում, տեղեկացրել է «ՌենՏՎ»-ն։ Ամենից հաճախ թույլ տրվող սխալներից են չհավասարակշտված սնվելը եւ ճարպերի ավելցուկը։

«Որպեսզի երկար ժամանակ կուշտ լինելու զգացողություն ունենաք, օրգանիզմը պետք է մեկ ընդունմամբ ստանա թե՛ սպիտակուցներ, թե՛ ճարպեր, թե՛ ածխաջրեր։ Ուստի, կաթնաշոռին եւ կեֆիրին (սպիտակուց) պետք են բանջարեղեններ կամ մի կտոր հաց։ Այդ ժամանակ կուշտ լինելու զգացողությունն ավելի լիակատար կլինի»,- բացատրել է բժիշկը։

Օրը չհավասարակշռված սնունդով սկսելով՝ կարելի է հեշտությամբ վնաս հասցնել կազմվածքին, ասել է էնդոկրինոլոգը։ Նա խորհուրդ է տվել  դադարեցնել առավոտյան նարնջի կամ ցանկացած այլ հյութ խմելը։ Բանն այն է, որ այդ ըմպելիքներում պարունակվում է մեծ քանակությամբ շաքար, որը քաղցածություն է առաջացնում եւ նպաստում քաշի ավելացմանը։

Նախաճաշի եւս մեկ ընդունված մթերք՝ տապակած բեկոնը, պարզվում է, նույնպես վնասում է առողջությանը։ Այն պարունակում է մեծ քանակությամբ գլիկացված «վերջնային» մթերքներ, որոնք արագացնում են ծերացումն ու վնասում առողջությանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է