• Latest news

Sci Rep. Պարացետամոլը և իբուպրոֆենը հավասարապես արդյունավետ են գլխացավերը վերացնելու համար

8 դեկտեմբերի, 2023  19:15

Սաուդյան Արաբիայի Առողջապահության նախարարության գիտնականների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ պարացետամոլ և իբուպրոֆեն դեղամիջոցներն ունեն նմանատիպ արդյունավետություն՝ էպիզոդիկ լարվածության գլխացավերը վերացնելու համար: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Scientific Reports (Sci Rep) ամսագրում։

Լարվածության ցավը գլխացավի ամենատարածված տեսակն է: Այն բնութագրվում է սեղմող կամ ձգող զգացողություններով, կարող է առաջանալ ինչպես հաճախակի, այնպես էլ բավականին հազվադեպ: Սթրեսը և հոգեկան լարվածությունը այս տեսակի ցավի հաճախակի դրդապատճառներն են: Հայտնի է, որ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերը (իբուպրոֆեն) և պարացետամոլը լայնորեն առաջարկվող դեղամիջոցներ են լարվածության գլխացավի ախտանիշները վերացնելու համար:

Պարզելու համար, թե երկու դեղամիջոցներից որն է ամենաարդյունավետը, Սաուդյան Արաբիայի գիտնականները հետազոտություն են անցկացրել՝ հիմնվելով 14 նախորդ գիտական աշխատանքների արդյունքների վրա (մետավերլուծություն): Այս ուսումնասիրություններին, ընդհանուր հաշվով,   մասնակցել է 521 չափահաս կամավոր:

Վերլուծությունը ցույց է տվել, որ պարացետամոլի և իբուպրոֆենի արդյունավետության մեջ զգալի տարբերություններ չկան լարվածության տիպի գլխացավերը վերացնելու դեպքում։ Բացի այդ, երկու դեղամիջոցների դեպքում էլ նկատվել են միայն աննշան կողմնակի ազդեցություններ: Նշվում է, որ Իբուպրոֆենի օգտագործումն ավելի հաճախակի առաջացրել է սրտխառնոց, իսկ պարացետամոլը՝ ստամոքսի անհանգստություն: Պարզվել է նաև, որ մարդիկ, որոնք նախընտրում են պարացետամոլը, ավելի քիչ են հաբեր օգտագործում գլխացավը վերացնելու համար։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել