• Latest news

Երեկույթների ժամանակ կոկաինի օգտագործումը դառնում է նորմ. հաշվետվություն

9 դեկտեմբերի, 2023  20:25

Կոկաինի օգտագործումը երեկույթների ժամանակ նորմ է դառնում, վկայում է նոր հետազոտությունը, որն անցկացվել է Դանիայում, Roskilde փառատոնի այցելուների շրջանում։

Հետազոտությունը նաեւ ցուց է տալիս, որ շատ երիտասարդներ կանեփը այժմ անգամ որպես «թմրանյութ» չեն դիտարկում։

Կոկաինը նախկինի պես մարդկանց մեծ մասի կողմից ընկալվում է ծանր թմրանյութ, որը թանկ է եւ վտանգավոր օգտագործման համար։ Բայց կան նշաններ, որ այդ թմրանյութի օգտագործումը երեկույթների ժամանակ ավելի բնական բան է դառնում. կոկաինն արդեն այնքան էլ արգելված չէ, ինչպես նախկինում, եւ լայնորեն օգտագործվում է հավաքույթների ժամանակ։

Այսպիսի եզրակացություն է պարունակում Կոպենհագենի համալսարանի Քրեաբանական օբսերվատորիայի նոր հաշվետվությունը, որում ուսումնասիրվել է երիտասարդության վերաբերմունքը եւ փորձը արգելված թմրանյութերի հարցում Roskilde փառատոնում։

«Մեզ զարմացնում է այն երիտասարդների թվաքանակը, որոնք կամ իրենք են կոկաին օգտագործում, կամ սպասում են «բախվել» կոակինի կամ այլ ծանր թմրանյութի երեկույթների ժամանակ։ Եթե անգամ նրանք չեն օգտագործում ծանր թմրանյութեր, շատ երիտասարդներ կարծում են, որ կարող են բախվել դրան, երբ փողոց են դուրս գալիս կամ գնում են երեկույթի»,- նշել է անթրոպոլոգ, պրոֆեսոր, Քրեաբանական օբսերվատորիայի տնօրեն եւ զեկույցի համահեղինակ Հենրիկ Վիգը։

Դատելով այն բանից, թե որքան հաճախ է հարցումներում հանդիպել կոկաինը, փառատոնում ամենից հաճախ օգտագործել են միայն կանեփ։ Երրորդ տեղում էքստազին է, դրան հաջորդում են մի քանի ավելի քիչ տարածված նյութեր, ինչպիսին են հալյուցինածին սնկերը, ամֆետամինները, կիսասինթետիկ հոգեակտիվ թմրանյութերը եւ կետամինը։

Հաշվետվությունում, որը Roskilde Festival-ի հետ եռամյա համագործակցության առաջին արդյունքն է, տեղ են գտել 144 հարցազրույցներ եւ 28 դիտարկումներ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել