• Latest news

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը Եվրոպայում մոտ 1,5 միլիոն կյանք են փրկել. ԱՀԿ

19 հունվարի, 2024  08:23

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով, եթե չլինեին COVID-19 պատվաստանյութերը, ապա Եվրոպայում կորոնավիրուսից մահացությունների ընդհանուր թիվը մոտ 4 միլիոն կկազմեր։

Առնվազն 1,4 միլիոն կյանք է փրկվել Եվրոպայում COVID-19-ի անվտանգ և արդյունավետ պատվաստանյութերի շնորհիվ, երեքշաբթի հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակը, հայտնում է Euronews-ը։

Պատվաստանյութերը 57%-ով կրճատել են մահացությունները՝ 2020 թվականի դեկտեմբերից, երբ սկսվեց դրանց բաշխումը, մինչև 2023 թվականի մարտը, ասվում է զեկույցում։

Եվրոպական տարածաշրջանում մահացությունների ընդհանուր թիվը, որը ներկայումս գնահատվում է 2,5 միլիոն, կարող էր հասնել գրեթե 4 միլիոնի, եթե չլինեին պատվաստանյութերը, նշում է ԱՀԿ-ն:

«Հաշվի առեք, որ այսօր մեր տարածաշրջանում 1,4 միլիոն մարդ, որոնց մեծ մասը տարեց մարդիկ, կարող են վայելել կյանքն իրենց սիրելիների հետ, քանի որ նրանք կյանքի համար կարևոր որոշում են կայացրել՝ պատվաստվելու COVID-19-ի դեմ», - ասել է ԱՀԿ-ի Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգեն։

«Հենց դրանում է պատվաստանյութերի ուժը։ Ապացույցներն անհերքելի են»,- հավելեց նա։

Կլյուգեն ռիսկի խմբում գտնվող մարդկանց, հատկապես տարեցներին և թուլացած իմունային համակարգ ունեցողներին, խորհուրդ է տվել վերջին դեղաչափից վեցից 12 ամիս անց խթանիչ պատվաստում ստանալ։

Հետազոտությունը ցույց է տվել, որ մարդկանց 96%-ը, ում կյանքը փրկել է պատվաստումը, 60 տարեկանից բարձր են եղել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է