Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կապույտ հազի բռնկման հետևանքով առնվազն չորս երեխա է մահացել, հայտնում է AFP-ն՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին։
Հինգերորդ երեխան գտնվում է ծանր վիճակում՝ շնչառական հիվանդությամբ վարակվելուց հետո, RTS հեռուստաալիքին ասել է Բելգրադի մանկական հիվանդանոցի ղեկավարի տեղակալ Վլադիսլավ Վուկոմանովիչը։
Բժիշկը ընդգծել է, որ ախտորոշումը տրվել է մոտ 70 երեխայի, որոնցից երկու երրորդը հոսպիտալացման կարիք ունի։
Վուկոմանովիչը վիրուսի ներկայիս տարածման պատճառը համարել է պատվաստումների բացակայությունը, այդ թվում՝ տարեցների շրջանում:
Սերբիայում կապույտ հազի դեմ պատվաստումը պարտադիր է: Այնուամենայնիվ, դեռ կան մեծ թվով ծնողներ, որոնք հրաժարվում են պատվաստել իրենց երեխաներին, ինչը հանգեցնում է տարածաշրջանում պարբերաբար բռնկումների:
Հարևան Խորվաթիան նույնպես ամբողջ ուժերով փորձել է պայքարել կապույտ հազի համաճարակը զսպելու համար, որը առողջապահական ոլորտի պաշտոնյաների կարծիքով, հանգեցրել է պատվաստումների անկման՝ կապված հակապատվաստումային շարժման հետ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր