• Latest news

Ձուն կարող է լյարդը պաշտպանել ճարպակալումից եւ օգտակար է հիպերտոնիկների համար. Nutrients

7 փետրվարի, 2024  21:38

Ձուն կարող է լյարդը պաշտպանել ճարպակալումից եւ օգտակար է հիպերտոնիկների համար, ապացուցել են իտալացի գիտնականները, տեղեկացրել է Nutrients ամսագիրը։

Փորձի հեղինակներն առաջին հերթին ուշադրությունը կենտրոնացրել են այն բանի վրա, որ ձուն ազդում է 60-ից բարձր տարիքի մարդկանց առողջության վրա, որոնք տառապում են հիպերտոնիայով կամ լյարդի ճարպակալմամբ։

Պարզվել է, որ ձվի օգտագործումը  ըստ նորմի (շաբաթը միջինը 3-5 ձու) իջեցնում է զարկերակային հիպերտոնիայի եւ լյարդի ճարպակալման վտանգը։ Ուստի փորձագետները կոչ են արել ձվից հրեշ չսարքել, ինչպես արվում էր երկար ժամանակ։ Կարեւոր է բացատրել այդ մթերքի առավելություններն ու թերությունները եւ խորհուրդ տալ խելամիտ ձեւով օգտագործել այն։

Այո, խոլեստերինը այդ մթերքի մեջ շատ է։ Բայց այնտեղ կա նաեւ այնպիսի օգտակար նյութ, ինչպիսին լեցիտինն է, որը կարող է իջեցնել «վատ» եւ բարձրացնել «լավ» խոլեստերինի խտությունը։ Լեցիտինը, ինչպես ցույց են տվել մի շարք հետազոտություններ, նաեւ նպաստում է սրտի եւ ուղեղի ներդաշնակ աշխատանքին։

Ձուն բարձրորակ կենդանական սպիտակուցի հասանելի աղբյուրներից մեկն է, որը հագեցած է ճարպաթթուներով, ինչպես նաեւ դրանում պարունակվում են այնպիսի օգտակար միացություններ, ինչպիսին են արգինինը, կարոտինոիդները, հանքանյութերը եւ վիտամինները։ В12 վիտամինը, ըստ մի շարք տվյալների, պաշտպանում է լյարդը ճարպակալումից, այստեղից էլ այն, որ գիտնականները խորհուրդ են տալիս այդ մթերքը ներառել ավելորդ քաշ ունեցող մարդկանց կերակրաբաժնում։

Խոլեստերինի ազդեցությունն առավելագույն չափով չեզոքացնելու համար փորձագետները խորհուրդ են տալիս ձվածեղը պատրաստել բանջարեղենների հետ։ Եվ մեկ անգամ եւս հիշեցնում են խելամիտ չափաբաժնի մասին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է