• Latest news

COVID-19-ի երկար ընթացքը կարող է հանգեցնել կանանց սեռական ֆունկցիայի խանգարման. հետազոտություն

10 փետրվարի, 2024  17:26

Աշխատանքից մինչեւ դպրոց ու շփում՝ COVID-19-ը ազդում է մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտների վրա, իսկ այժմ Բոստոնի համալսարանի հետազոտությունը ցույց է տվել, որ դա վերաբերում է նաեւ ինտիմ կյանքին։

Հետազոտությունը, որին մասնակցել է ավելի քան 2 000 կին, ցույց է տվել, որ կորոնավիրուսային վարակը կարող է խախտել սեռական ֆունկցիան, ընդ որում՝ հատկապես կործանարար ազդեցություն ունենալ COVID-ի երկար ընթացքի դեպքում։

Գիտնականները տեղեկացրել են, որ սա առաջին հետազոտությունն է, որտեղ լուսաբանվում են COVID-ի երկար ազդեցության հետեւանքները կանանց սեռական առողջության վրա։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Sexual Medicine-ում։

COVID-ի երկարատեւ ընթացքն ու սեռական դիսֆունկցիան

Պարզելու համար, թե ինչպես է COVID-ը ազդում ինտիմ կյանքի վրա, հետազոտողները օնլայն-հարցում են իրականացրել։ Դրան մասնակցած կանանց մոտ կեսը տեղեկացրել է, որ երբեք չի բախվել COVID-ի հետ, մյուսներն ասել են, որ վարակվել են կորոնավիրուսով։ Մասնակիցների հարցումն իրականացվել է Կանանց սեռական ֆունկցիայի ինդեքսի (FSFI) օգնությամբ, բոլորի կողմից ընդունված գործիք, որը չափում է այնպիսի գործոններ, ինչպիսին են գրգռումն ու բավարարվածությունը։ Արդյունքներում ներառվել են միայն այն կանայք, որոնք սեքսով զբաղվել են նախորդ ամսվա ընթացքում։

Նրանց մոտ, ովքեր վարակվել են COVID-ով, ցանկության եւ գրգռման մակարդակը ավելի ցածր է եղել, քան նրանց մոտ, ովքեր չեն վարակվել։ Գիտնականները նաեւ հայտնաբերել են, որ COVID-ի երկար ընթացք ունեցած կանայք գրգռման նկատելիորեն ավելի վատ ցուցանիշներ են ունեցել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել