• Latest news

ԱՄՆ-ում պարզվել են դեռահասներին թմրանյութեր և ալկոհոլ օգտագործելուն դրդող հիմնական գործոնները

12 փետրվարի, 2024  08:10

ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների նոր ուսումնասիրության համաձայն, հոգեկան առողջության աջակցությունն ու բարելավումը կարող է ուղղակի ազդեցություն ունենալ  ԱՄՆ-ի դեռահասների շրջանում հոգեակտիվ նյութերի օգտագործման վրա։

Հոգեակտիվ նյութերի օգտագործման հետ կապված խանգարումների  բուժում անցնող դեռահասներին խնդրել են նշել թմրամիջոցների և ալկոհոլի օգտագործման իրենց դրդապատճառները: 2014-ից 2022 թվականներին հավաքվել է շուրջ 9500 պատասխան:

Ամենատարածված պատճառը, ըստ դեռահասների, որի համար նրանք դիմել են թմրամիջոցների և ալկոհոլի, եղել է իրենց աշխույժ, հանգիստ կամ թուլացած զգալու ցանկությունը, ընդ որում հարցվածների գրեթե երեք քառորդը նշել է հենց  այս պատճառները: Մյուս գլխավոր պատճառները  կապված են եղել սթրեսի դեմ պայքարելու մեթոդների հետ. 44%-ն ասել է, որ օգտագործում է այդ նյութերը, որպեսզի դադարի անհանգստանալ առկա խնդրի մասին կամ մոռանալ վատ հիշողությունները, իսկ 40%-ը նշել է, որ օգտագործել է դրանք՝  դեպրեսիան կամ տագնապը հաղթահարելու նպատակով։

Դեռահասների մոտ կեսը հայտարարել է նաև, որ հոգեակտիվ նյութերն օգտագործում է զվարճանալու կամ փորձարարության համար, իսկ հինգից երկուսից ավելին ասել է, որ օգտագործում է դրանք ավելի լավ քնելու կամ ավելի արագ քնելու համար:

Ըստ Կենտրոնների զեկույցի, նյութերի օգտագործումը հաճախ սկսվում է դեռահաս տարիքում, ինչը կարող է երեխաներին  ենթարկել մահացու գերդոզավորման և խանգարումների վտանգին՝ կապված հասուն տարիքում թմրանյութի օգտագործման հետ: Այն կարող է նաև բացասաբար ազդել ուղեղի զարգացման վրա:

ԱՄՆ-ում երեխաների հոգեկան առողջությունը վերջին տարիներին դարձել է առանցքային խնդիր: Երիտասարդության առողջության պահպանման ոլորտում երեխաների և դեռահասների հոգեկան առողջության պահպանման արտակարգ իրավիճակ է հայտարարել 2021 թվականին, իսկ ԱՄՆ-ի գլխավոր վիրաբույժ Վիվեկ Մուրթին երիտասարդների հոգեկան առողջությունն առանցքային  առաջնահերթություն է անվանել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է