• Latest news

BioNTech-ը մտադիր է մինչև 2026-ը շուկա հանել քաղցկեղի դեմ պայքարի առաջին պատվաստանյութերը

12 փետրվարի, 2024  23:57

Գերմանական BioNTech բիոտեխնոլոգիական ընկերությունը նախատեսում է արտոնագրել և վաճառել քաղցկեղի դեմ առաջին պատվաստանյութերը մինչև 2026 թվականը: Այս մասին հայտարարել են ընկերության համահիմնադիրներ թուրքեր Օզլեմ Թուրեջին և Ուղուր Շահինը։

BioNTech-ը նախկինում առաջին ընկերություններից մեկն էր, որը մշակել էր COVID-19-ի դեմ պատվաստանյութ: «Մենք ակնկալում ենք, որ քաղցկեղի դեմ մեր առաջին պատվաստանյութերը լիցենզավորվեն մինչև 2026 թվականը և կհայտնվեն վաճառքում։ Ներկայումս մենք ունենք հակամարմին թոքերի քաղցկեղի կոնկրետ տեսակի դեմ և թեկնածու հակամարմին կրծքագեղձի մետաստատիկ քաղցկեղի դեմ: Մինչև այս տարվա վերջը, փորձարկումների 2-րդ և 3-րդ փուլերն ավարտելուց հետո, մենք ակնկալում ենք, որ կունենանք պատվաստանյութի տասը թեկնածու, որոնք կարող են գրանցում ստանալ»,- Շահինի խոսքերն է մեջբերում Haber Global հեռուստաալիքը:

Շահինը նաև ասաց, որ կլինիկական փորձարկումները շարունակվում են ընդհանուր առմամբ 30 տեսակի քաղցկեղի, այդ թվում՝ մաշկի, հաստ աղիքի, արգանդի, շագանակագեղձի և թոքերի քաղցկեղի համար: Որոշ ուսումնասիրություններ չափազանց հաջող են եղել, և պատվաստանյութի մշակվումներ են անցկացվում: Նրա խոսքով, ընկերությունը նպատակ ունի «մինչև 2030 թվականը ձևավորել քաղցկեղի բուժման լայն պորտֆոլիո»։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել